10.04.2014 12:37

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը 8 կետով

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը 8 կետով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում, բարելավել է իր դիրքերն ու այժմ հանգրվանել է 33-րդ հորիզոնականում։ Նախորդ ամսվա համեմատ, հայկական ընտրանին բարձրացել է 8 տեղով, տեղեկացնում է Armsport.am-ը: 

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականը, որը Հայաստանի ազգային թիմի մրցակիցն է լինելու «Եվրո-2016-ի» ընտրական փուլում, ներկայումս բարձրացել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 3-րդ հորիզոնական՝ այդպիսով կրկնելով իր պատմության լավագույն ցուցանիշը։

«Եվրո-2016»-ի շրջանակում Հայաստանի հավաքականի մյուս մրցակիցները հետևյալ հորիզոնականներում են. Դանիա՝ 23, Սերբիա՝ 30, Ալբանիա՝ 70։

ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։