01.11.2012 14:02

ՉԻ. 2013-ին ավելի շատ դեսպաններ կունենանք

ՉԻ. 2013-ին ավելի շատ դեսպաններ կունենանք

«Չորրորդ Ինքնիշխանություն»-ը գրում է. «Ինչպես հայտնի է` կառավարությունը ԱԺ է ներկայացրել 2013 թվականի բյուջեի նախագիծը: Բյուջեի ուղերձում, ինչպես միշտ, նշված են տարբեր ոլորտներին առնչվող գերակայությունները: Արտաքին քաղաքական ոլորտում, բացի ավանդական գերակայություններից (տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, կայունության և զարգացման նպաստումը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, ՌԴ-ի հետ դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների հետագա խորացումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը, եվրոպական ընտանիքին մերձենալու արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումը, համագործակցության խորացումը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում եւ այլն), նոր գերակայություններ էլ են նշված: Մասնավորապես, որպես գերակա ուղղություն՝ նշվում են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի հետ հարաբերությունների ընդլայնումը, արաբական և լատինաամերիկյան երկրների հետ հարաբերությունների խորացումը, ասիական և աֆրիկյան երկրների հետ համագործակցության զարգացումը: Նախատեսվում է ընդլայնել դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացվածության աշխարհագրությունը: Սա նշանակում է, որ եկող տարի ավելի շատ դեսպանատներ ու դեսպաններ կունենանք: Ի դեպ, գերակայությունների թվում է նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուuաբանման ծառայություններում քարոզչական աշխատանքների նշանակալի ակտիվացումը»: