11.04.2014 16:14

Այսպես խոսեց Ջոբսը. կարևոր մեջբերումներ Apple-ի հիմնադրի մասին նոր ֆիլմից

Այսպես խոսեց Ջոբսը. կարևոր մեջբերումներ Apple-ի հիմնադրի մասին նոր ֆիլմից

Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը`«Ջոբս. գայթակղության կայսրությունը» (կամ` ուղղակի jOBS) վերնագրով, պատմություն է մեծագույն ձեռնարկատերի մասին: Forbes-ը ֆիլմի սցենարից ընտրել է ամենկարևոր մեջբերումները, որոնք վերաբերում են գործարարության փիլիսոփայությանը և լեգենդար ձեռնարկատիրոջ կյանքի հիմնական սկզբունքներին: Ֆիլմի ռեժիսոր Ջոշուա Շտերնի խոսքով, դրանք հենց Ջոբսի խոսքերն են, կամ կազմվել են նրա ասած մտքերից: Այսպիսով` ինչպիսի՞ն են Apple-ի հիմնադրի հայացքները կառավարման, կրեատիվության, հեռահաղորդակցության և հաջողության շուրջ:

Բարձրագույն կրթության մասին

«Ես չեմ թերագնահատում բարձրագույն կրթության արժեքը: Ընդամենն ասում եմ, որ այն վնասում է ձեր փորձին»:

Ռեժիսորի կարծիքով, Apple-ի հիմնադիրը կյանքի փորձը համարում էր կերատիվության հիմքը: Կինոնկարի հիմնական էպիզոդներն են դարձել այն տեսարանները, երբ ապագա բիզնեսմենը քոլեջում այցելում էր գեղագրության դասընթացների և իր ընկերոջ` Դանիել Կոտկեի հետ ճանապարհորդում է Հնդկաստանում: «Մշակույթների ուսումնասիրումը, արվեստն ու պատմությունը անհավանական ձևով կարևոր էին Ջոբսի համար: Նա հավատում էր, որ յուրաքանչյուր ապրված փորձ, կարելի է կառուցել քո զբաղմունքի, ինչպես նաև նոր արտադրանքի ստեղծման համատեքստում»,-ասում է Շտերնը:Սա Apple-ի հիմնադրի` առաջնորդության մասին հիմնական դասն է: Կուտակված կյանքի փորձը անհրաժեշտ է, որպեսզի ձեր բիզնեսի զարգացման գործում առաջնորդ դառնա կերատիվությունը:

Ռիսկի մասին

«Մեծագույն, արվեստագետները ինչպիսին Դիլան է, Պիկասոն ու Նյուտոնը, միշտ ռիսկի են դիմել և կարող էին անհաջողություն ունենալ: Եվ,եթե դուք ուզում եք դառնալ հզոր ու ճանաչված մարդ, ապա պետք է ռիսկի դիմեք»:

Ջոբսը երբեք չէր վախենում ռիսկի դիմել: Դեռևս պատանեկության տարիներին, նա չէր ամաչում առավել գիտակ մարդկանց հարցեր ուղղելուց: 12 տարեկանում նա զանգահարեց HP ընկերության հիմնադիրներից մեկին` Բիլ Հյուլետին և խնդրեց նրան տրամադրել դպրոցի ֆիզիկայի կաբինետի համար հավաքվող էլեկտրասարքավորումների պակասող դետալները: Հյուլետը ոչ միայն ուղարկեց անհրաժեշտ մասերի հավաքածուն, այլև Ջոբսին հրավիրեց ամառային փորձաշրջանի:«Դուք պետք է պատրաստ լինեք անհաջողության: Եթե դուք վախենում եք անհաջողությունից, ապա հեռուն գնալ չեք կարող: Մարդկանց մեծամասնությունը երբեք չի վերցնի հեռախոսափողը և չեն զանգահարի, եթե այդպես են պահանջում հանքամանքները: Մարդկանց մեծամասնությունը երբեք չի տա անհրաժեշտ հարցը: Հենց

այստեղ է տարբերութունը նրանց միջև, ովքեր գործ են անում և ովքեր երազում են գործի մասին: Ինձ քիչ են հանդիպել այնպիսի հաջողակ ձեռնարկատերեր, ովքեր ներքաշված չեն եղել արկածախնդրությունների մեջ: Ըստ էության, առաջատար գործարարները նույնիսկ չեն դիտարկում «ձախողում» բառը: Նրանց համար դա ընդամենը արդյունք է, որը չէին կանխատեսել»:

Ուրիշի կարծիքի մասին

«Մարդիկ ո՞րտեղից իմանան, թե ինչ են ուզում, եթե նրանք չեն տեսել անգամ արտադրանքը»:

Ջոբսը չէր հավատում ֆոկուս-խմբերին: Կարելի է ասել, որ նա նրանցից այնպես էր վախենում, ասես ժանտախտ լինեին: Apple-ի հիմնադիրը հավատում էր այնպիսի հզոր ապրանքների ստեղծմանը, որոնք առաջին հերթին ինքը կուզենար оգտագործել: Եվ նա առավել հաճախ ճիշտ էր դուրս գալիս: 2010թ., երբ արդեն գոյություն ուներ նոտբուքն ու սմարթֆոնը, մեզանից ո՞վ կարող էր ենթադրել, որ երրորդ սերնդի սարքի կարիքը կա: Ոչ ոք չէր կարող մտածել iPad ստեղծելու մասին, բայց երբ նա հայտնվեց շուկայում, оգտատերերը հասկացան, որ չեն կարող ապրել առանց այդ սարքավորման: Այն ստեղծեց բիզնես-ծրագրերի բոլորովին նոր նշաձող:

Վստահության մասին

«Ամեն ինչ մեր շուրջը, այն ամենը, ինչից հյուսված է մեր կյանքը, ստեղծվել է այնպսիսի մարդկանց շնոհիվ, ովքեր մեզանից խելոք չեն եղել: Մենք ինքներս կարող ենք փոխել աշխարհը, ազդել նրա վրա, մենք կարող ենք սեփական արտադրանքի մասին, իսկ դրանից կоգտվեն նաև մյուսները»:

Էշտոն Քետչերը այնքան է հավանել այս միտքը, որ վերջերս կայացած կինոմրցանակաբաշխության ժամանակ оգտագործել է իր սեփական խոսքում: Ջոբսի փառքը ոգեշնչել է դերասանին նաև դերի վրա աշխատելու ընթացքում: Այս միտքը Apple-ի հիմնադիրը оգտագործել է 1995 թվականին տված հարցազրույցներից մեկում: Այս միտքը այնքան արժեքավոր է, որ մեջբերենք այն ամբողջությամբ. «Երբ հասունանում եք, ձեզ հարկադրում են այն ըմբռնումը, որ աշխարհը պետք է ընդունել այնպես, ինչպես այն կա, խաղաղ ապրել ձեր կյանքով և չփորձել հաստատել ձեր կարգերը… Բայց սա շատ սահմանափակ մոտեցում է: Կյանքը կդառնա առավել հարուստ, եթե դուք ընդունեք պարզ իրողությունը. Ամեն ինչ ձեր շուրջը… ստեղծվել է նույնպիսի մարդկանց շնորհիվ… Ազատվեք այն մտքից, որ կանքում ամեն ինչ որոշված է: Այն բանից հետո, երբ դուք կհասկանաք, ոի ինքներդ կարող եք գրել ձեր կյանքի սցենարը, աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի»: Մի ապրեք ձեր կյանքը, այլ ինքներդ ստեղծեք այն:

Ապագայի մասին

«Ավելի լավ է ես սխալվեմ արտադրանքի զարգացման տեսլականի հարցում, քան ինչ-որ երկրորդական բան անեմ»:

Ջոբսի երազանքները միշտ շատ մեծ են եղել: 1970-ական թվականներին, երբ անձնական համակարգիչները շատ փոքր շուկա ունեին, նա վստահորեն կանխատեսել է, որ մոտ ժամանակներում այս սարքավորումը կմտնի յուրաքանչյուրի տուն: Պալո-Ալտոյի Xerox-ի լաբորատորիա այցելության ժամանամ Ջոբսը պատճենահանման ապարատների համար ողջ համակարգչային արդյունաբերության մեջ առաջատարություն կանխատեսեց, այնքան էր տպավորված դրանց առաջին գրաֆիկական մշակումներով: Այնուհանդերձ, Xerox-ը զիջեց առաջինը դառնալու հնարավորութունը: Չի կարելի թերագնահատել ապագայի ձեր տեսիլքները: Միայն այդպես ձեր կարիերան և ձեր աշխարհը կզարգանան:

Հանճարների մասին

«Նվիրվում է խենթերին, մեկուսացվածներին, ապստամբներին, խուլիգաններին: Բոլոր նրանց, ովքեր աշխարհն այլ կերպ են տեսնում… Նրանք ամեն ինչ մեր շուրջը փոխում են: Նրանք մարդկությանը հրում են առաջ: Եվ թող ինչ-որ մեկը նրանց խելագար անվանի, մենք նրանց մեջ հանճար ենք տեսնում»:

Ջոբսը մի անգամ ասաց, որ Macintosh-ը հզոր արտադրանք է դարձել, քանի որ նրա ստեղծման աշխատանքներում մասնակցել են «երաժիշտներ, պոետներ, կենդանաբաններ և պատմաբաններ, որոնք երջանիկ պատահականությամբ նաև տաղանդավոր ինժեներներ էին»: Այս մոտեցումը թույլ էր տալիս Apple-ի հիմնադրին ստեղծել իսկական կրեատիվ թիմեր: Ջոբսը սովորեցնում է ճանաչել հանճարին: Մի վախեցեք երբեմն կազմակերպել «գլուխների որս»` ձեր տիրույթներից դուրս:

Հիմնախնդիրների մասին

«Ձեզ անպայման պետք է հիմնախնդիր, որը դուք ստիպված կլինեք լուծել: Սխալ, որը պետք է ուղղեք»:

Ջոբսին միշտ հաջողվում էր առաջ նայել, քանի որ նա միշտ կարողանում էր պարզաբանել այն հիմնախնդիրը, որը պետք է հաղթահարեր նոր արտադրանքը: Լավագույն оրինակը 2003թ. iTunes Music Store-ի շնորհանդեսն էր: Մի ելույթով Apple-ի հիմնադիրը համոզեց այն оգտագործողներին, ովքեր նախկինում չէին հասկանում, թե ինչու երաժշտության համար ինտենետին վճարել, եթե կարելի է այն անվճար ձեռք բերել: Միշտ ճշգրտորեն պարզաբանեք պատճառները: Ձեր հաճախորդներին պետք է հասկանալի լինեն ձեր մղումները:

Կրքի մասին

«Պետք է զբաղվեք նրանով, ինչին վերաբերվում եք ոգևորությամբ: Հակառակ դեպքում գործը մինչև վերջ հասցնելու ուժ չեք ունենա»:

Ջոբսը հավատում էր, որ կիրքը հաջողության կարևոր բաղադրիներից է: Նա միշտ խոսում էր ոգեշնչման կարևորության մասին, այնպես որ այս միտքը ֆիլմում անակնկալ չէ: 2005 թվականին Ստենֆորդի համալսարանի Ջոբսի հայտնի ելույթը YouTube-ում ունի միլիոնավոր դիտումներ: Հենց այս ելույթում է ձեռնարկատերը ընդգծում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող

ունենալ անփույթ վերաբերմունքը գործի հանդեպ. «Դուք պետք է անեք այն, ինչ սիրում եք… Ձեր գործը ձեր կյանքում շատ տեղ է զբաղեցնելու, և բավարարված լինելու միակ ճանապարհը այն գործն անելն է, որը դուք հզոր եք համարում: Միակ ճանապարհը սիրելի գործ անելն է: Եթե դուք դեռ չեք գտել ձեր կոչումը, շարունակեք որոնումները: Մի հուսահատվեք: Ինչպես բոլոր սիրային հարցերում, դուք կհասկանաք, թե երբ կգա ժամանակը»: Հավանաբար,սա կարիերային առնչվող մեծագույն խորհուրդն է:

Հզորության մասին

«Կյանքում կարելի է զբաղվել բազաթիվ բաներով, բայց եթե մենք արդեն ձեռնարկել ենք ինչ-որ բան, այն պետք է դարձնենք հզոր»:

Վերոնշյալը Ջոբսի` Disney-ի կրեատիվ տնоրեն Ջոն Լասետերիին տված լավագույն խորհուրդն է: Մեր ժամանակների ամերիկացի գլխավոր մուլտիպլիկտորը Ջոբսի հետ ծանոթացել է 1986 թվականին, երբ գնել էր Pixar կինոստուդիան: Լասետերը այդ ժամանակ աշխատում էր կարճամետրաժ մի ֆիլմի վրա: Առաջին իսկ հանդիպման ժամանակ Ջոբսը հայտնեց կինոնկարին առնչվող իր ցանկությունները. «Դարձրու այն հզոր»: «Անագե խաղալիքը» արդյունքում դարձավ համակարգչային առաջին մուլտֆիլմը, որը «Оսկար» շահեց և դրեց «Խաղալիքների պատմությունը» կոմերցիոն սուպերհիթի հիմքը: Լասետերը այդ оրվանից անընդհատ վերապատմում էր իր և Ջոբսի ծանոթության պատմությունը` անընդհատ հիշելով «Դարձրու այն հզոր» նախադասությունը: Այն ուղենիշ էր դարձել նկարչի կարիերայի ընթացքում: Ստեղծեք նորը` ներդնելով առավելագույն ջանքեր: Սա առաջնորդության հիմնական սկզբունքն է: Ձեր oգտատերերը արժանի են դրան: Հենց այնպես մի արեք ոչինչ, ստեղծեք հզորը: