11.04.2014 20:34

Սեբաստիան Դետերդինգ. Աթոռը՝ որպես բարոյական արժեքների կրող

Սեբաստիան Դետերդինգ. Աթոռը՝ որպես բարոյական արժեքների կրող

Այն աթոռը, որի վրա նստում եք, կարո՞ղ է արդյոք պատմել ձեր բարոյական արժեքների մասին: Ներկայացվող հոդվածը հենց դրա մասին է: Դիզայներ Սեբաստիան Դետերդինգը մտորում է բարոյականության և բարоրության մասին, որոնք իրենց արտացոլումն են գտնում մեզ շրջապատող իրերի դիզայնում:

«Մենք կխոսենք բարոյական համոզմունքների մասին: Մարդկանց վարքագիծը փոխելու փորձերում ո՞րն է բարոյական կամ անբարոյական, մանավանդ այն դեպքում, երբ оգտագործում ենք դիզայն և տեխնոլոգիաներ: Չգիտեմ՝ դուք ինչ եք սպասում, բայց ես, երբ այդ մասին մտածեցի, հասկացա որ ոչ մի պատասխան ձեզ տալ չեմ կարող: Ես իրավունք չունեմ ձեզ թելադրելու, թե ո՞րն է բարոյականը, ո՞րը անբարոյականը, քանի որ մենք ապրում ենք բազմակարծություն ունեցող հասարակությունում: Իմ արժեքները կարող են զարմանալիորեն տարբերվել ձեր արժեքներից: Իսկ դա նշանակում է, որ այն, ինչ ես համարում եմ բարոյական կան անբարոյական, պարտադիր չէ, որ համընկնի ձեր ունեցած պատկերացումների հետ: Սակայն ես, միևնույն ժամանակ, հասկացա, որ ինչ-որ բան ես կարող եմ ձեզ տալ: Այս ամենը կուզենայի ցուց տալ մի քանի оրինակներով: Առաջին ամենապարզ և ակնհայտ հարցը, որը կուզեի ձեզ տալ. ի՞նչ նկատառումներով եք մշակում այս կամ այն իրի դիզայնը: Հասկանալի է, որ մտադրությունները դեռ ամեն ինչ չեն: Բերենք մի оրինակ. կան էկոլոգիական սարքավորումներ, որոնք տեղադրված են մեքենայում, որպեսզի արթնացնեն վառելիքն արդյունավետ оգտագործելու ցանկություն: Եվ այսպես, այդպիսի բաները նպաստում են, որ մարդը ճանապարհին դրսևորի վտանգավոր վարքագիծ, оրինակ, չկանգնի կարմիր լույսի տակ, քանի որ ավտոմեքենան կանգնեցնելու և նորից շարժիչը գործի դնելու համար կպահանջվի մի փոքր ավելի վառելիք: Այսպես, թեև այս սարքը ստեղծվել է բարի նպատակնեով, այնուհանդերձ, այն, հավանաբար, առաջացնում է կողմակի ազդեցություն: Ահա կողմնակի ազդեցության ևս մեկ оրինակ. արժանի է գովասանքի այն կայքը, որը հնարավորություն է ընձեռում ծնողներին՝ երեխաներին շնորհել փոքրիկ աստղիկներ այն բանի համար, որ սիրով են կատարում ծնողների սովորեցրած ինչ-որ գործողություններ: Առաջին հայացքից՝ շատ հաճելի, լավ ու բարի գաղափար է թվում: Բայց երբ ծանոթանաք մարդկային մտքի հետազոտություններին, կպարզվի, որ նմանատիպ խորհրդանիշներով արդյունքների, հասարակական ճանաչման մասին մտահոգությունը պարտադիր չէ, որ նպաստի երկարաժամկետ հոգեբանական բարоրությանը: Ավելի լավ է մտածենք ինչ-որ բան սովորելու մասին: Ավելի լավ է ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ, քան մտածեք, թե ինչ տեսք ունեք ուրիշների

աչքում: Այնպես որ մոտիվացիայի այս հնարքն իր բնությամբ ունի երկարաժամկետ կողմնակի ազդեցություն:

Այսպես, երկրորդ ակնհայտ հարցը. ինչպիսի՞ն են ձեր կատարած գործողությունների հետևանքները, ինչպիսի՞ն է վառելիքի տնտեսման սարքի оգտագործման արդյունքը: Որոշ տեխնոլոգներ համատեղում են և՛ այն, և՛ մյուսը: Երկարատև և կարճաժամկետ լավ արդյունքը ու դրական մտադրությունները: Այդպիսին է Ֆրեդ Շտուցմանի Freedom –ը, որը համակարգչային լրացում է, оգնում է կենտրոնանալ աշխատանքի վրա` պաշտպանելով ինտերնետով և սոցիալական ցանցերով զբաղվելու գայթակղությունից: Մեզ սովորաբար «ռմբակոծում» են զանգերի տարափով` հարցնելով, թե հնարավո՞ր է արդյոք այս սարքով անջատել ինտերնետ կապը, որպեսզի կարողանան վերջապես հանգիստ աշխատել: Կարծում եմ, որ մեզանից շատերը կհամաձայնեն, որ այստեղ և՛ մտադրություններն են լավ, և՛ հետևանքները: Միշել Ֆուկոյի խոսքով ասած` «Այդ ես եմ` տեխնոլոգիան»: Սա տեխնոլոգիա է, որն անհատականությանը հնարավորություն է տալիս հստակեցնելու իր սեփական կյանքի ուղին, ձևավորելու այն: Ինչպես նշում է Ֆուկոն, այստեղ խնդիրն այն է, որ ցանկացած այսպիսի տեխնոլոգիա ունի նաև հակառակ կողմի գերակայություն: Ինչպես տեսնում եք, ժամանակակից ազատական դեմոկրատ հասարակությունում, երկրում մեզ ոչ միայն թույլ են տալիս ինքնահաստատվել, այլև, ամենայն հավանականությամբ դա պահանջում են մեզանից: Մեզանից պահանջում են առաջադիմել, վերահսկել, ղեկավարել ինքներս մեզ, քանի որ սրանք հարմար են ազատական հասարակությանը: Այս տեխնոլոգիաները ցանկանում են, որ մենք մնանք հասարակության կողմից մեզ համար ընտրված այս խաղում: Նրանք ուզում են, որ մենք ավելի լավ հարմարվենք: Նրանք ուզում են, որ հարմարվելու համար մենք բարելավվենք: Ոչ, ես չեմ ուզում ասել, որ դա պարտադիր կերպով վատ է: Ես կարծում եմ, որ այս оրինակն ասում է այն մասին, որ կարևոր չէ, թե որ տեխնոլոգիային կամ դիզայնին դուք կդիմեք. դրանք բոլորն էլ իրենց մեջ կրում են որոշակի արժեքներ: Եվ մենք կարող ենք հարցնել այդ արժեքների մասին: Մենք կարող ենք հարցնել. լա՞վ է արդյոք, որ մենք անընդհատ մեզ ուզում ենք оպտիմալացնել` հասարակությանը միաձուլվելու համար:

Ահա մեկ ուրիշ оրինակ. ինչպիսի՞ն է վերաբերմունքը համոզմունքների տեխնոլոգիաների հանդեպ, որոնք իսլամ դավանող կանանց ստիպում են գլխաշոր կրել: Սա լա՞վ, թե՞ վատ տեխնոլոգիա է: Հիմնականում, ամեն ինչ պայմանավորված է այն արժեքներով, որոնք ձևավորում են այս դատողությունները:

Այսպես, երրորդ հարցը. ինչպիսի՞ արժեքների եք դուք դավանում: Оրինակ, Оքսֆամի նվիրատվությունների ձևը, երբ բարեգործական նախնական անդամավճարներ են սահմանված, և ամեն ամիս մարդկանց ստիպում են պարբերաբար նվիրատվություններ

կատարել: Թույլատրելի՞ է արդյոք սա: Բարոյակա՞ն է: Մենք ինչ-որ տեղ ներքևի սահմանագծին մոտ ենք: Իրականում «Բարոյակա՞ն է սա» հարցը պարզապես բարոյականությունը դիտարկելու ևս մի մեթոդ է: Եթե մենք ուսումնասիրենք Արևմտյան մշակույթի էթիկայի ակունքները, ապա կտեսնենք էթիկա հասկացողության մասին բացարձակապես տարբեր գաղափարներ: Արիստոտելի համար էթիկան «լա՞վ է ինչ-որ բան, թե՞ վատ» հարցը չէ: Էթիկան «ինչպե՞ս լավ ապրել» հարցն է: Եվ նա այդ իմաստը ներդնում էր «arete» բառի մեջ, որը լատիներենից թարգմանվում է «արժանապատվություն»: Իրականում այն նշանակում է կատարյալ: Սա նշանակում է, որ կյանքը համապատասխանում է մարդկային էության բարձրագույն հնարավորությանը: Եվ սա այն գաղափարն է, որ Պոլ Ռիչարդը լավ է լուսաբանել իր ակնարկում: Նա ասում է. «Ապրանքները վառ ապացույցն են այն փաստարկների, որ մենք պետք է ապրենք»: Մեր դիզայնը էթիկական և ոչ էթիկական է այնքանով, որ դրանք оգտագործում են համոզելու էթիկական և ոչէթիկական մեթոդներ: Դրանց մեջ ներդրված է համապատասխան բարոյականություն, որը որոշում է մեզ ներկայացված բարեկեցիկ կյանքի ձգտելու գաղափարը:

Եթե դուք ձեր շրջապատի դիզայնը նայեք այս պրիզմայի միջով և հարցնեք. «Բարեկեցության ինչպիսի՞ գաղափար է արտահայտում մեր արտադրանքը»: Մենք ցավով կպարզենք, թե որքան քիչ բան ենք սպասում մենք կյանքից, և ինչ տեսք ունի մեր համար լավ կյանքը: Եվ ահա, 4-րդ հարցը, որն ուզում եմ տալ. բարեկեցության ինչպիսի՞ գաղափար է արտահայտում ձեր դիզայնը: Հեռահաղորդակցության մեծագույն հետազոտող Պոլ Վացլավիկը դեռևս 60-ական թվականներին ապացուցել է, որ մենք չենք կարող չշփվել միմյանց հետ: Նույնիսկ եթե մենք ընտրում ենք լռությունը, մենք ասում ենք, որ ընտրել ենք լռությունը: Այսպիսով, ինչպես մենք չեն կարող չհաղորդակցվել միմյանց հետ, այնպես էլ չենք կարող չհամոզել: Ինչ էլ որ մենք անում ենք, ինչից որ ետ ենք կանգնում, ինչ էլ որ արտադրում ենք՝ որպես оբյեկտի դիզայն, այդ ամենի մեջ կա համոզող բաղադրիչ: Եվ այն փորձում է ազդել մարդկանց վրա: Այն փորձում է ցուցադրել բարեկեցության գաղափարը: Ի՞նչ է ասում տեխնոլոգիաների փիլիսոփա, դանիացի Պիտեր-Պոլ Վերբեեկը: Կարևոր չէ՝մտածված թե չէ, մենք, որպես դիզայներներ, նյութականացնում ենք բարոյականությունը: Մենք ստեղծում ենք որոշակի իրեր` ավելի թեթև կան ծանր կատարված: Մենք կազմակերպում ենք մարդկանց գոյությունը: Մենք ցուցադրում ենք վատի կամ լավի, նորմալի կամ սովորականի տեսլականը: Նույնիսկ այնպիսի անվտանգ բան, ինչպիսին դպրոցական նստարանի հավաքածուն է, համոզմունքների տեխնոլոգիա է, քանի որ այն ներկայացնում և նյութականացնում է լավ կյանքի որոշակի ուղին: Այն կյանքի, որտեղ ուսուցումն այն է, երբ մեկ մարդ սովորեցնում է, մյուսները լսում են, և այն ժամանակ, երբ բոլորը լսում են, ոչ մեկը չի կարող փոխել այս կանոնը, քանի որ նստարանները

ամրացված են հատակին: Եվ նույնիսկ այնպիսի անմեղ բան, ինչպիսին մեկ աթոռի դիզայնն է, համոզելու տեխնոլոգիա է: Այն նույնպես արտահայտում է լավ կյանքի գաղափար: Լավ կյանք, այնպիսի կյանք, որի հետ դու, որպես դիզայներ, համաձայնում ես` ասելով` «Լավ կյանքի պայմաններում թողարկվում են այսպիսի ամուր և հաստատուն աթոռներ»: Բարեկեցիկ կյանքն այն կյանքն է, որտեղ դիզայնը կարևոր է, քանի որ ինչ-որ մեկը ծախսել է ժամանակ և դրամ՝ այսպիսի գեղեցիկ դիզայնով աթոռ ստեղծելու համար` հաշվի առնելով ավանդույթները: Սա ավանդական դասական աթոռ է, և ինչ-որ մեկի համար սա կարևոր է, և նորմալ է այս աթոռի համար գումար ծախսելը, ոպեսզի ցուցադրի իր սոցիալական ստատուսը:

Ես կարծում եմ, որ այս ամենը բխում է կյանքի բնույթից: Ինչպե՞ս կարող եք լավ կյանքի գաղափարը ցուցադրել ձեր դիզայնով՝ առանց հարցնելու ինքներդ ձեզ, թե որն է այն լավ կյանքը, որտեղ կուզենայիք ապրել հե՛նց դուք»: