01.11.2012 14:27

Տիգրան Սարգսյանը համագործակցության է հրավիրում ընդդիմադիր կուսակցություններին

Տիգրան Սարգսյանը համագործակցության է հրավիրում ընդդիմադիր կուսակցություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ զրույց է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ինքը՝ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ իրենց չի բավարարում իրավիճակը կոռուպցիայի ոլորտում:

«Սերժ Սարգսյանը պահանջում է վճռական գործողություններ, այդ թվում՝ նաև վիրահատական մեթոդների կիրառում, որ մենք կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որ դրանք լինել շոշափելի և տեսանելի: Վաղը ես հրավիրել եմ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ: Որպեսզի մենք ունենաք այս բնագավառում հաջողություն, կարծում եմ, որ անհրաժեշտ է էապես ուժեղացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»,- ասաց Սարգսյանը:

Վարչապետի կարծիքով՝ ճիշտ կլինի նաև հրավիրել ընդդիմադիր կուսակցություններին, որ իրենց հետ համագործակցեն և ներգրավված լինեն այս աշխատանքներում: