01.11.2012 14:37

2013 թվականին առողջապահության ոլորտին կտրամադրվի 70.276.4 մլն դրամ

2013 թվականին առողջապահության ոլորտին կտրամադրվի 70.276.4 մլն դրամ

ԱԺ-ում շարունակվում են 2013 թվականի բյուջեի քննարկումները:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2013 թվականին առողջապահության ոլորտին վերաբերող նախատեսումները:
Ինչպես հաղորդում է ilur.am-ի թղթակիցը Ազգային ժողովից, ըստ Սաֆարյանի՝ ոլորտի ծախսերը կկազմեն 70.276.4 մլն դրամ, ծախսերի աճը, 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, կազմում է 5.105.2 մլն դրամ կամ 7,8 %:
Առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվելիք ծրագրերի հիմնական խմբերն են`արտահիվանդանոցային ծառայություններ, որի համար կտրամադրվի 23.910.7 մլն դրամ` 107.5 մլն դրամով ավելի, քան 2012 թվականին, հիվանդանոցային ծառայությունների գծով՝ 27.256.1 մլն դրամ` 2012 թվականի համապատասխան ցուցանիշից 175.3 մլն դրամով ավելի, իսկ հանրային առողջապահական ծառայությունների համար՝ 3.159.5 մլն դրամ` նախորդ տարվա ցուցանիշից 90.0 մլն դրամով ավելի, ինչպես նաև առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրեր: Նախատեսվում է 14 ծրագրերի իրականացում: