01.11.2012 15:05

Եվս մեկ թրիլեր Լոնդոնում

Եվս մեկ թրիլեր Լոնդոնում

Անգլիական Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչ «Ռեդինգ» - «Արսենալ» խելահեղ հանդիպումից հետո (5-7) այս  մրցաշարը եւս մեկ ֆանտաստիկ հանդիպում պարգեւեց:

Օրեր առաջ Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջատաների  հանդիպումը՝ «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ», անցավ բավական դրամատիկ պայքարում, որտեղ մրցավարական սխալները վճռորոշ եղան եւ «Յունայթեդը» հաղթեց 3:2 հաշվով:

Նույն թիմերի հանդիպեցին արդեն 1/8 եզրափակիչում, եւ «Չելսին» լիուլի վրեժխնդիր եղավ: Հանդիպումը փառահեղ ստացվեց: Հաղթանակի նժարը խաղի ողջ ընթացքում անընդհատ տարբեր կողմ  էր թեքվում:

«Մանչեսթերը» երեք անգամ հաշվի մեջ առաջ անցավ, եւ երեք անգամ էլ լոնդոնցիները հավասարեցրին հաշիվը, ընդ որում, երրորդ գնդակը «Չելսին» խփեց հանդիպման հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին եւ խաղը տեղափողվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակում գրանցվեց եւս երեք գոլ, որոնցից երկուսը «Չելսիի» ֆուտբոլիստները խփեցին: «Արիստոկրատները» հաղթեցին 5:4 հաշվով եւ դուրս եկան հաջորդ փուլ: Այս հանդիպումը զարմանալիորեն նման էր «Ռեդինգ» - «Արսենալ» խաղի սյուժեին:

Անգլիայի Լիգայի Գավաթ. 1/8 եզրափակիչ 

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5:4

Գնդակները. Գիգզ, 22 (0:1), Դավիդ Լուիս, 31( 1:1՝ 11մ.), Էրնանդես, 42 (1:2), Կեհիլ, 53 (2:2), Նանի, 58 (2:3), Ազար, 3:3 (90+4՝ 11 մ.), Սթարիջ, 98 (4:3), Ռամիրես, (5:3), Գիգզ, 118 (5:4, 11մ.)