01.11.2012 15:47

Բրեդ Փիթը կողմ է ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմանը

Բրեդ Փիթը կողմ է ԱՄՆ-ում միասեռական ամուսնությունների օրինականացմանը

Աշխարհահռչակ կինոդերասան Բրեդ Փիթը որոշել է 100 հազար դոլար աջակցություն տրամադրել ԱՄՆ-ում միասեռականների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Campaign նախաձեռնությանը, որը պահանջում է օրինականացնել միասեռական զույգերի ամուսնությունը, հայտնում է «Ասոշեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը:

Միասեռական ամուսնությունների հարցը համընդհանուր քվեարկության է դրվելու ԱՄՆ 4 նահանգներում՝ Վաշինգտոնում, Մինեսոտայում, Մերիլենդում և Մեննում: Human Rights Campaign կազմակերպության անդամներին ուղղված իր նամակում աշխարհահռչակ կինոաստղը նշել է. «Հավատս չի գալիս, որ մարդկային հարաբերությունները կարող են քվեարկության առարկա դառնալ»: