15.04.2014 16:34

Իրանական ԻՌՆԱ. Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

 Իրանական ԻՌՆԱ. Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը հավանություն կտա Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին: Ինչպես հաղորդում է իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը,  այդ մասին հայտարարել է Գիրեսունի  համալսարանի դասախոս Աբաս Ղարե Աղաչլուն:
Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը գլխացավանք է դարձել Թուրքիայի կառավարության համար, քանի որ մինչև ԱՄՆ ՍԵնատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը աշխարհի 36 երկիրների օրենսդիր մարմիններ ճանաչել են այն: «Հետևաբար, հաշվի առնելով Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում աճող լարվածությունը, չի բացառվում, որ Սենատը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - ընդգծել է նա:
Ղարե Աղաչլուն նշել է, որ մինչ այժմ հրեական լոբբին կարողանում էր արգելափակել նմանատիպ օրինագծերը: «Սակայն «Մավի Մարմարա» նավին առնչվող միջադեպից հետո իրավիճակը փոխվել է, և հազիվ թե հրեական լոբբին նախկինի պես սատարի Թուրքիային: Եթե հայկական, հրեական և հունական լոբբիները միավորվեն, ապա ԱՄՆ Սենատը հավանություն կտա Հայոց ցեղասպանության մասին բանաձևին», - նշել է նա: