15.04.2014 18:28

Մարկ Ցուկերբերգ. Հանճարեղ ծրագրավորողը և արտասովոր մարդը

Մարկ Ցուկերբերգ. Հանճարեղ ծրագրավորողը և արտասովոր մարդը

Բավական անսովոր է նշել, որ 21-րդ դարի ամենահայտնի և հարուստ մարդկանցից մեկը ծնվել է 1984 թվականին: Անսովոր է, բայց իրականում այդպես է. Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում: Մայրը հոգեբույժ է, հայրը` ատամնաբույժ: Ընտանիքում չորս երեխա էին`մեկ ավագ և երկու կրտսեր քույրերը: Մարկը փոքր տարիքում է կատարում իր առաջին լուրջ քայլը ծրագրավորման մեջ` ստեղծելով ընտանեկան մինի-ցանց, որով կարողանում էր շփվել ծնողների և քույրերի հետ: Հհենց այսպես էլ սկիզբ են առնում տղայի հետաքրքրությունները. համակարգչային լեզուները գրավիչ են դառնում նրա համար: Հետագայում ապագա միլիոնատերը կասի, որ մարդիկ լինում են երկու տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ: Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգտագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու համար: Ներկայացնում ենք աշխարհը գրաված ծրագրավորողի կյանքի առավել ուշագրավ դրվագները:

Արտասովոր պատանին

Դեռ պատանի հասակում հրապուրվել է ծրագրավորմամբ, որը շրջապատի մարդկանց աչքին արտասովոր է թվացել: «Ռիսկ» խաղի ցանցային տաբերակի մշակումից հետո ստացել է համագործակցության շատ գրավիչ առաջարկներ, այդ թվում նաև Microsoft-ից, բայց նախընտրել է ընդունվել Հարվարդի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ: 2004 թվականին Հարվարդի ուսանողական հանրակացարանում էլ գործարկվեց Facebook-ը: Իր ընկերների оգնությամբ, Ցուկերբերգը Facebook-ը տարածեց մյուս կրթական հասատություններում ևս: Այս նոր գաղափարը, որը հնարավոություն էր տալիս տեղեկատվության փոխանակման, շուտով մեծ ճանաչում վայելեց:

Փառքը շուտով այցի եկավ

Մարդկանց մեծ մասի համար ուսուցումը Հարվարդում իրենց կյանքի ամենալավ հնարավորությունն է, սակայն այդպես չէր Ցուկերբերգի համար: Նա դեռ երկրորդ կուրսը չավարտած՝ հեռանում է Հարվարդից, որպեսզի ավելի արդյունավետորեն աշխատի և կյանքի կոչի իր նոր նախագծերը: Կյանքը ցույց տվեց, որ այս որոշումը ճիշտ էր: 2010 թվականին Time ամսագիրը Ցուկերբերգին անվանեց «Տարվա մարդ», «Forbes»-ը նրա անունը տեղադեց ամենահարուստ ամերիկացիների շաքում: Նրա կարողությունն այդ պահին հասնում էր 7 մլրդ դոլարի: Ցուկերբերգի աննախադեպ հաջողությունն ու նրա «զավակի» աներևակայելի հանրաճանաչությունը դարձան գրավիչ գաղափար ֆիլմի համար: 2010 թվականին էկրան բարձրացավ «Սոցիալական ցանց» ֆիլմը: Ցուկերբերգի վերաբերմունքը ֆիլմի հանդեպ խիստ բացասական էր: Նրա համոզմամբ, երբ խոսքը իր ընկերության պատմության մասին է, նա նախընտում է հիմնվել փաստերի վրա: Բեմադրված տարբերակն այս պահանջներին չի համապատասխանում:

Բախումներ Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ

2011 թվականին Ցուկերբերգի համակուրսեցիներ, երկվորյակ եղբայրներ Վինկլվոսսները մեղադրում են Ցուկերբերգին իրենց գաղափարների գողության մեջ: Որպեսզի այս վիճաբանությունը կարգավորվի, եղբայրներին վճարում են 65 մլն դոլար:

Մարկ Ցուկերբերգը խոստովանում է, որ Facebook-ի և Google-ի միջև հարաբերությունները կարող էին ավելի լավ լինել: Նա բազմիցս ենթարկվել է հասարակական քննադատության Google-ի գլխավոր տնоրեն Լարի Փեյջի կողմից: Վերլուծաբանները այս իրադրությունը համարում են լսարան ձեռք բերելու համար մղվող պատերազմ:

2012 թվականին Ռենդի Ցուկերբերգը` Մարկի քույրը, իրենց ընտանեկան լուսանկարը տեղադրեց Facebook-ում:

Լուսանկարի տեղադրումից արդեն մի քանի վայրկյան անց այն հասանելի էր Twitter-ի հասարակության համար: Այս դեպքը սասանեց оգտատերերի հավատը գաղտնիության հանդեպ և նոր պահանջների առիթ դարձավ:

Ամեն տարի Մարկ Ցուկերբերգն ինքն իրեն նոր մարտահրավեր է նետում

2009 թվականից սկսած՝ ամեն առավոտ Մարկ Ցուկերբերգն ստիպում էր ինքն իրեն փողկապ կապել: 2010 թվականին ամեն оր նա ժամանակ էր հատկացնում չինարեն սովորելու համար: 2011 թվականից Ցուկերբերգն ուտում է սեփական ձեռքերով սպանված կենդանու միս: Իր այս ընտությունը նա բացատրում է այն բանով, որ մարդը պետք է մոտ լինի իր ընդունած սննդին, երախտագիտություն զգա և չմոռանա, որ ինչ-որ մեկը ստիպված է եղել մահանալ այն մի կտոր մսի համար, որ նա ուտում է: 2012 թվականից նա ամեն оր զբաղվում է ծրագրավորմամբ:

Անձնական առանձնահատկությունները և սովորությունները

Ցուկերբերգը դալտոնիկ է: Նրա խոսքով՝ միակ գույնը, որ լավ է տարբերում, կապույտն ու նրա երանգներն են: Պատահական չէ, որ հենց կապույտն է Facebook-ի միջերեսի հիմնական գույնը: Երիտասարդ միլիոնատերը հագուստի ընտրության հարցում պահանջկոտ չէ: Ասում են, որ նա Սիլիկոնային հովտի ամենաանճաշակ հագնվող բնակիչն է: Իսկ ինքն ասում է, որ պարզապես ձգտում է, որ իրեն հարմարավետ զգա ամեն ինչում:

Ցուկերբերգը սկզբունքորեն հրաժարվել է հեռուստատեսությունից: Նա չունի հեռուստացույց և ասում է, որ երբեք չի ունենա: Համենայն դեպս՝ նա մասնակցում է հեռուստահաղորդումներին: Այսպես, 2012թ. աշնանը Ցուկերբերգը այցելություն կատարեց Ռուսաստան, որտեղ հանդիպեց Դմիտրի Մեդվեդևի հետ, դասախոսություն կարդաց Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների առաջ և դարձավ Առաջին ալիքի հաղորդումներից մեկի հյուրը:

Անձնական կյանքը

Իր ապագա կնոջ` Պրիսցիլա Չանի հետ Ցուկերբերգը ծանոթացել է 2003 թվականին: 9 տարվա ծանոթությունից հետո 2012 թվականին նրանք ամուսնացան:

Մարկ և Պրիսցիլա Չան Ցուկերբերգ

Այս իրադարձությունը հասարակությունից գաղտնի պահելու համար երիտասարդ զույգը հարսանեկան արարողությունն անվանեց «Պրիսցիլայի ավարտական երեկո»: Ամուսնական մատանու դիզայնը մշակել էր անձամբ Ցուկերբերգը: Այն ռուբինով և ադամանդյա քարերով էր: Մատանին, որի արժեքը 25 հազար դոլար էր, քննադատների կողմից գնահատվեց որպես էժանագին:

Մարկ Ցուկերբերգը ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Նա Նյու Ջերսիի պետական դպոցներին է նվիրաբերել 100 մլն դոլար: Սակայն ամենակաևորն այն է Facebook-ի оգնությամբ նա աշխարհը դարձեց ավելի բաց և հնարավորություն տվեց մարդկանց անարգել շփվել միմյանց հետ: