16.04.2014 16:16

Օրվա կադր. Դավիթ Հարությունյանն արդեն նախարա՞ր է

Օրվա կադր. Դավիթ Հարությունյանն արդեն նախարա՞ր է

Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել կառավարության կայքում: Հաղորդագրությանը կից ներկայացվել են նաև մի շարք լուսանկարները, որոնցից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ Հարությունյանը ոչ մի առնչություն չունի ո՛չ ՏՏ ոլորտի և ո՛չ էլ կառավարության հետ: Սակայն այս հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ Դավիթ Հարությունյանը ծանոթանում է նոր աշխատատեղին: Լուրերի համաձայն նա նշանակվելու է Արդարադատության նախարար: