16.04.2014 17:12

Իրանի հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում Սիրիայում իսլամիստների գործողությունների դեմ

Իրանի հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում Սիրիայում իսլամիստների գործողությունների դեմ: Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, ապրիլի 16-ին ակցիա է տեղի ունեցել Թեհրանում` ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ:

Ավելի վաղ լրագրողների կողմից  տեղեկություններ էին հրապարակվել եկեղեցիների վրա հարձակումների վերաբերյալ: Այդ վկայությունները միջազգային լուրջ արձագանք են գտել: Հիշյալ հանցագործություններում մեղադրում են Սաուդյան Արաբիայից Սիրիա եկած ահաբեկիչներին:

Եվս մեկ ակցիա տեղի է ունեցել ապրիլի 15-ին Իսֆահանում`«Թուրքական ավիաուղիներ» ընկերության գրասենյակի մոտ: Ցույցն ուղեկցվել է հակաթուրքական կարգախոսներով: