01.11.2012 18:00

Մարդու երջանկության գրավականը պարբերական մեդիտացիան է

Մարդու երջանկության գրավականը պարբերական մեդիտացիան է

Վիսկոնսինի համալսարանի նյարդաբան Ռիչարդ Դևիդսոնի հետազոտությունները ցույց են տվել, որ Շեչենի բուդդայական տաճարներից մեկի հոգևորական Մեթյու Ռիկարդը, ով բավականին երկար ժամանակ է, ինչ պարբերաբար մեդիտացիայով է զբաղվում, աշխարհի ամենաերջանիկ մարդն  է:

Քառասուն տարի առաջ Ռիկարդը լքել է Փարիզը և մեկնել Հնդկաստան՝ Բուդդայի ուսմունքը յուրացնելու: Այսօր նա Դալայ-լամայի մտերիմներից է և վայելում  է արևմուտքի բազմաթիվ աստվածաբանների հարգանքը, գրում է The Daily Mail պարբերականը:

Դևիդսոնի կողմից ուղեղի համեմատական սքանավորումը ցույց է տվել, որ պարբերաբար մեդիտացիայով զբաղվող մարդու ուղեղում ավելի ակտիվ են գործում սովորելու, մտապահելու և գիտակցելու գործողությունները, և առկա է աշխարհի դրական ընկալման ավելի մեծ ունակություն:

Այսպիսով՝ գիտականորեն հաստատվել է, որ երկար ժամանակ մեդիտացիա կիրառող մարդիկ ավելի խելացի են և իրենց ավելի երջանիկ են զգում: