17.04.2014 14:53

Օրվա կադր. Մուկը գնում է նիստի

Օրվա կադր. Մուկը գնում է նիստի
© ֆոտոլուր, epress.am

Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը շենքի մոտ մուկ և կատու է բերել՝ ակնարկելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով հայտնի է «մուկ» մականվամբ։ Մարգարյանը բացել է արկղը և կենդանիներին բաց թողել կառավարության շենքի բակում։ Այս մասին գրում է epress.am-ը:

Բակում հավաքված ցուցարարները սկսել են սուլել ու ծափահարել՝ աղմուկից վախեցած կատուն կծկվել էր, իսկ մուկը շարժվել էր դեպի մուտքի աստիճանները, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։

«Գնում է նիստի», – ասել է ազատամարտիկը, իսկ հավաքվածները հավելել են՝ «ժողովրդից փախնող ամեն պաշտոնյայի էս օրն ենք գցելու»։