17.04.2014 20:16

Իրանը ոչնչացրել է բարձր հարստացված ուրանի պաշարի 50 %-ը

Իրանը ոչնչացրել է բարձր հարստացված ուրանի պաշարի 50 %-ը

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը ոչնչացրել է բարձր հարստացված ուրանի իր պաշարի կեսը, որը կարող էր օգտագործվել ատոմային ռումբ պատրաստելու նպատակով:

Այդպիսով՝ Թեհրանն սկսել է կատարել իր պարտավորությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդրի կարգավորման շրջանակներում:

Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև միջանկյալ համաձայնագրի պահանջների համաձայն՝ Իրանը պետք է մինչև 20 % հարստացված ուրանի պաշարի կեսը վերածեր միջուկային վառելիքի՝ հարստացման ավելի ցածր մակարդակով:

Բարձր հարստացված ուրանի պաշարների ոչնչացումը Իրանի դեմ Արևմուտքի երկրների սահմանած պատժամիջոցները մեղմացնելու պայմաններից մեկն է, փոխանցում է BBC-ն: