18.04.2014 00:40

Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Հռչակավոր կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեը մահացել է Մեխիկոյում` 87 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Գրողը մահացել է տանը` հարազատների ու մտերիմների շրջապատում: Մեկ շաբաթ առաջ նրան դուրս էին գրել Մեխիկոյի հիվանդանոցից, որտեղ վերջինս բուժում էր ստանում մարտ ամսվա վերջից: Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մարկեսը շարունակելու է բուժում ստանալ տնային պայմաններում:

Մարկեսը 1960-ականների «լատինաամերիկյան» ֆենոմենի առանցքային դեմքերից էր: Նրա ամենահայտնի գործերից է «Հարյուր տարվա մենությունը»: