18.04.2014 18:36

Օրվա կադրը. ԵրիտՀՀԿ-աններն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

Օրվա կադրը. ԵրիտՀՀԿ-աններն ուսումնասիրում են ժեստերի լեզուն ու հռետորական արվեստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը: Թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից տեղեկացնում են, որ երիտասարդ կուսակցականների շրջանում նման միջոցառումները շատ կարևոր են: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորեցին հռետորական արվեստին և ժեստերին ծանոթությունը, քանի որ գրագետ խոսքն ու ժեստիկուլյացիան կարող են քաղաքական գործչի հաջողությունների գրավականներից լինել։ 

iLur.am-ը ապարդյուն փորձեց կապ հաստատել պրոֆեսոր Միրզոյանի հետ՝ տեղեկանալու համար, արդյո՞ք դասախոսությունից հետո դրա բոլոր մասնակիցներն են անվնաս մնացել: