19.04.2014 19:42

Թիմ Ռոթ. Կյանքի օրենքները

Թիմ Ռոթ. Կյանքի օրենքները

Անգլիացի նշանավոր դերասան Թիմ Ռոթը խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 1-ական անգամ ներկայացվել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի, ստացել է 1 BAFTA և Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակ։ Այս անգամ ներկայացնում ենք մեծ դերասանի կյանքիօրենքները` ըստ Esquire-ի:

Թիմ Ռոթ. «Անիծված ամերիկացիներ… Նրանց միշտ զարմացնում է, որ ես իրականում անգլիացի եմ»:

«Պետք է խոստովանել, որ ես Բրեդ Փիթը չեմ»:

«Չեմ հասկանում, ում ինչ գործն է, թե ինչ են խոսում դերասանները»:

«Լրագրողները, իհարկե, ահավոր մարդիկ են: Նույնիսկ, երբ վազվզում են արկերի որոտների տակ, առաջին հերթին մտածում են ոչ թե աշխարհին ինչ-որ բան պատմելու, այլ իրենց անձնական փառքի մասին»:

«Դերասան դառնալու որոշումից առաջ` որոշեցի դառնալ նշանավոր»:

«Մինչև հիմա չեմ կարողանում ներել այն հրեշներին, որոնք ինձ դուրս քաշեցին գեղարվեստական դպրոցից»:

«Ընդհանրապես, ես լավ ընտանիքից եմ, բայց երբ եկավ դպրոցն ընտրելու ժամանակը, ես ձախողեցի քննությունները բոլոր պատշաճ հաստատություններում և մեկնեցի սովորելու Բրիքսթոնում: Այնտեղ էլ սովորեցի, թե ինչպիսին են լինում խուլիգանները: Ես մեծացա այնպիսի մարդկանց շրջապատում,որոնք նույնիսկ այսоր էլ ինձ թվում են սարսափելի դաժան»:

«Մայրս նկաչուհի էր, հայրս` լրագրող: Նրանք հաճախ էին ինձ իրենց հետ տանում տարբեր ցուցահանդեսներ: Ուզում էին, այսպես ասած, իմ մեջ հետաքրքրություն արթնացնել: Բայց, իմ կարծիքով, «Թեյթ» պատկերասահը նույն «Մարքս ու Սփենսերն» է (հագուստի անգլիական ֆիրմա)»:

«Ես միշտ այն մարդկանց կողմնակիցն եմ, ովքեր ճշմատացի են»:

««Քրեական ընթերցվածք» ֆիլմից մի քանի տարի առաջ ես Սեմյուել Ջեքսոնի հետ աշխատում էր փոքր բյուջե ունեցող մի ֆիլմում: Հետագայում նրան հանդիպեցի «Ընթերցվածքի» ժամանակ: Նա նստել էր հագուստների սենյակում` իմ դիմաց և ասում էր. «Տվեք ինձ այդ անիծված չեկը: Ուզում եմ տեսնել հենց հիմա: Ես շատ երկար ժամանակ եմ եղել աղքատ, սև դերասան»:

«Միայն Աստծուն է հայտնի, թե ում եմ ավելի շատ ատում` Թեթչերին, Մեյջորային թե Բլերին (1979-1990, 1990-1997 և 1997-2007 Մեծ Բրիտանիայի վարչապետները):

«ԱՄՆ տեղափոխվեցի Թեթչերի վարած քաղաքականության պատճառով: Ես ատում եմ նաև անգլիական խոնավությունը»;

«Անիծված ամերիկացիներ… Նրանց միշտ զարմացնում է, որ ես իրականում անգլիացի եմ»:

«Ատում են ֆրանսիացի մատուցողներին. Նրանք միշտ ձևացնում են, որ անգլեեն չեն խոսում»:

«Իմ հայրենիքում ինձ միշտ համեմատում են բրիտանացի դերասան Ռոբերտ Կարլայլի հետ: Ինչ կա իրականում մեր մեջ ընդհանուր: Այն, որ երկուսս էլ անգլիացի ենք և սարսափելի տգեղ»:

«Ես ճանաչում են լոնդոնցուն, որտեղ էլ հանդիպեմ նրան. Նրա գորշ դեմքն ամեն ինչ ասում է»:

«Ես երբեք չեմ հավատում նրանց, ում ատամները չափից դուրս սպիտակ են»: «Ամերիկան քեզ ամբողջովին փոխում է: Հիմա, երբ վերադառնում եմ հայրենիք, ես ինձ զբասաշրջիկի պես եմ զգում»;

«Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը հենց սկզբից նման էր սատանիստական աղանդի, բայց չի կարելի չնշել, թե ինչպիսի հեշտությամբ էին նրանք մեզ հիմարացնում, հատկապես աղքատներին և սևամորթներին: Նրանք, ասես, ճեղքվածք են առաջացրել մեր մոլորակի վրա, և ամեն ինչ կանոնակարգելու համար հարյուր տարի կպահանջվի»:

«Այն ֆիլմերը, որտեղ դու նկարահանվում ես, երբեք քեզ չեն պատկանի: Դրանք պատկանում են ռեժիսորներին: Քեզ նույնիսկ կարող են «Оսկար» տալ, բայց դու պետք է հասկանաս, որ դա քո հաղթանակը չէ»:

«Ինձ թվում է, որ ֆիլմերը բոլորից խիիստ գաղտնի պետք է նկարահանել, և այդ գաղտնիքը պահել մինչև ֆիլմի պրեմիերան; Ֆիլմի շուրջը ժամանակից շուտ բարձրացրած աղմուկը կարող միայն վնասել նրան»:

«Ակնհայտ է, որ ես չեմ փայլում«Կապիկների մոլորակում», ֆիլմն ինքն էլ լավագույններից չէ: Հելենա Բոնեմ Քարթերն ինձ ասաց. «Մի անհանգստացիր: Գուցե դու էկրանին այնքան էլ լավ չես նայվում, բայց ամենասասափելին կատարում է քո կրկնորդը»:

«Ինձ դուր չի գալիս համբույրներով տեսարանները. Դա Քոլին Ֆերթի տարածքն է»:

«90-ականների մասին քիչ բան կարող եմ ասել: Հիշում եմ, որ բավական տխուր ժամանակներ էին»:

«Ես ոչ մի տեղ այնքան երկար ժամանակ չեմ անցկացրել, որքան փաբերում»:

«Ուր էլ որ մեկնել եմ, ձգտել եմ ինձ հետ տանել նաև ընտանիքիս: Որքան շատ են քո երեխաները, այնքան դժվար է դա անել, բայց ես վստահ եմ, որ երեխա չունեցող ամուրի լինելը բավական անտանելի է»:

«Որքան մեծանում են երեխաները, այնքան ավելի շատ են քեզ պետք, և նույնքան քիչ ես դու պետք` նրանց»:

«Հաճախ լսեք երեխաներին: Այն մասին, թե ով է Թուփակ Շաքուրը, ինձ պատմել է որդիս»:

«Թուփակ Շաքուրը անասելի տաղանդավոր էր: Ես կասեի, որ նրան փողը անհաջողություն բերեց, որովհետև շրջում էր «Բենթլիով», և ամեն оր նրա կողքին նոր աղջիկներ էին»:

«Ես ահավոր նյարդայնանում եմ ֆիլմերի ավարտից հետո, որովհետև ինձ անմիջապես սկսում է թվալ, որ ես այլևս դեր չեմ ստանա: Սա սովորական անգլիական կատակ է` վախ գործազրկությունից»:

«Վախենում եմ, որ չկարողանամ խաղալ թեթև ու ուրախ կատակերգություններում»:

«Ծիծաղելի է, բայց ամենից շատ ուզում եմ«Оթելլոյում» Յագո խաղալ»:

«Իմ գլխավոր խնդիրն այն է, որ երբ ամեն ինչ ավարտում եմ, միևնույն է` շարունակում եմ դրանով ապրել»:

«Աղաչում եմ ձեզ, оրինականացրեք մենամարտերը»: