21.04.2014 17:37

Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյանը արտագաղթի մասին. «Բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»

Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյանը արտագաղթի մասին. «Բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»

«Դրականն այն է, որ մենք արդեն 1990 -ական թթ-ից  այնտեղ՝ Ռուսաստան տեղափոխված հայեր ունենք, որ իրենց կենցաղը այնտեղ ապահովել են, եւ եթե գտնում են, որ իրենց տեսակը պիտի Հայաստանի քաղաքացի չլինի, բնականաբար, պիտի հնարավորություն ընձեռվի նրանց, որ տնտեսությունը շարունակեն:  Բայց դա ոչինչ էլ  չի նշանակում, մի օր էլ երեւի արյան կանչը ավելի մեծ նշանակություն կունենա, կթողնեն այնտեղի քաղաքացիությունը կգան Հայաստանի քաղաքացի կդառնան: Ինչպես օրինակ տեսեք Ամերիկան ինչ մոդելներ է ստեղծել,  մարդիկ մասնակցում են համապատասխան մրցույթների , որ գնան Ամերիկա:  Սա ժամանակի խնդիր է, ժամանակը դա է թելադրում, մանավանդ որ Երկիր մոլորակը գնալով բոլոր ազգերին դարձնում է Երկիր մոլորակի քաղաքացի: Անկախ նրանից՝ Հայաստանի քաղաքացի են, հրաժարվում են, ընդունում են… ինչ՞… բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան

ԳԱԼԱ-ի հետ զրուցում է արտագաղթի մասին