22.04.2014 15:21

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Հայաստանի Մ-17 հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի մինչև 17 տարեկանների հավաքականները: Այսօր մրցաշարի առաջին տուրում մեր հավաքականը մրցում էր Վրաստանի իրենց հասակակիցների հետ: Չնայած հանդիպումն անցել է հավասար պայքարում և երկուստեք վտանգավոր պահերով, սակայն հանդիպման միակ գոլը խփել են Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ Վրաստանի Մ-17 հավաքականի հաղթանակով 1:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա