22.04.2014 19:55

«Գահերի խաղը» (Game of thrones). Ի՞նչ նորություններ կտեսնենք հայտնի հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում

«Գահերի խաղը» (Game of thrones). Ի՞նչ նորություններ կտեսնենք հայտնի հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում

Այս հեռուստասերիալը ժամանակակից ամերիկյան հեռուստատեսության ամենամեծ բյուջե ունեցող նախագիծն է և ամենթանկարժեքը ֆենթեզի ժանրում: «Գահերի խաղի» արդեն ցուցադրված եթերաշրջանները քննադատների մեծ արձագանքին են արժանացել, թեև նրանցից շատերը բացասաբար են խոսել ֆիլմի որոշ հատվածների մասին` հատկապես նշելով արյունոտ, բռնությամբ լի և էրոտիկ տեսարանների ավելցուկի մասին: «Գահերի խաղը» -ի շուրջ ձևավորել են ֆան ընկերակցություններ: Ֆիլմն առաջադրվել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների` «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում երկու անգամ արժանանալով «Էմմիի» և «Հյուգո» մրցանակի` լավագույն բեմադրության համար: Բացի սրանից, մրցանակներ են շնորհվել նաև Տիրիոն Լանիստերի դերակատար Պիտեր Դինկլեյջին: Արդեն նկարահանվել է սերիալի 4-րդ եթերաշրջանը: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ է կարելի է ակնկալել սերիալից այս անգամ:

Նկարահանումների ծավալները և ռեժիսորի օգնականները` ռեժիսորական բազկաթոռին

Արդեն մի քանի տարի «Գահերի խաղը» սերիալի հեղինակները, առանց ավելորդ համեստության, ձգում են հեռուստատեսության ամենահավակնոտ և մեծ ծավալ ունեցող շոուի ժապավենը` մինչ оրս «մագիայի և սրերի» ժանրում չունենալով ոչ մի մրցակից: Այս հեռուստասերիալը իսկապես մի հսկայածավալ ֆենթեզի է` միջազգային նկարահանման խմբով և տարբեր երկներում նկարահանման հրապարակներով: Նոր եթերաշրջանում Վեստերոսում տեղի ունեցող իրադարձությունները ավանդաբար նկարահանվել են Հյուսիսային Իռլանդիայում, Իսլանդիայում, Խորվաթիայում, ինչպես նաև իռալանդական Բելֆաստի ստուդիաներում տեղակայված, ինտերիերային դեկորացիաներով հարուստ տաղավարներում: Խորվաթիայում հիմնական տեղանքներն են դարձել Սպլիտ և Դուբրովնիկ քաղաքների շրջակայքը, Կրիս հնագույն ամրոցը, Դիկլետիանի ապարանքը, Գրադակայի այգին և Մոսոր սարը: Դեյներիս Տարգերիենի և Անթերիների սյուժետային գիծը այս անգամ ևս նկարահանվել է Խորվաթիայում` հրաժարվելով Մարոկոյից, որտեղ ավելի վաղ աշխատել էին: Ռեժիսորի оգնականներ Դևիդ Բենիոֆը և Դեն Ուայսը ոչ ոքի չկարողացան վստահել ֆիլմի նոր եթերաշրջանի առաջին մասի բեմադրությունը և այն նկարահանեցին սեփական ձեռքերով: Ասենք, որ այսպիսի բան նրանք անում են ծայրահեղ դեպքերում: Հիմնական ճակատամարտի նկարահանման համար եթերաշրջանի վերջում կրկին հրավիրեցին Նիլ Մարշալին, ով երկրորդ եթերաշրջանի ռազմի տեսարանների նկարահանումից հետո ճանաչվել է մարտական տեսարանների լավագույն մասնագետ:

Սյուժեն ավելի է հեռացել գրքից

Բենիոֆն ու Ուեյսը արդեն հայտարարել են իրենց նենգ մտադրությունների մասին: Նրանք ասել են, որ Ջորջ Մարտինի պատմությունը էկրանավորելու են` չհետևելով գրքին, և оգտագործելու են այս պատմության ադապտացված տարբերակը: Այդ իսկ պատճառով 4-րդ եթերաշրջանի հիմքում տեղ են գտել ոչ միայն ոչ երկրորդ կեսի` «Սրերի փոթորկի» իրադարձությունները, այլև

տարբեր հատվածներ մյուս մասերից: Մարտինն ինքը, որ ներգրավված է այս սերիալի աշխատանքներում, արդեն խոստացել է սյուժետային անսպասելի շրջադարձեր: Բոլորն արդեն նկատել են , որ սերիալային իրադարձությունները ավելի քիչ են սկսում համընկնել գրքի հետ: Այս միտումը կամրապնդվի նաև 4-րդ եթերաշրջանում:

Դերասանական և այլ փոփոխությունները

Թրեյլերները դիտելիս աչքի են զարնում մի քանի կոսմետիկական փոփոխություններ: Ջեյմի Լանիստերը Սերսեյի մոտ վերադառնալու ժամանակ փոխում է սանրվածքը, դառնում է ավելի շիկահեր, այդ ամենին ավելացրած` ձեռքը պրոթեզից է: Տիրիոնի դեմքի սպիները նկատելիորեն ձգված են, իսկ Դեյներիսը նոր, հիասքանչ զգեստով է: Բացի դրանից, 4-րդ եթերաշրջանը կնշանավորվի սերիալի պերսոնաժի մի քանի աննշան, սակայն երևացող քաստինգային փոփոխություններով; Առաջին հերթին, Դեյներիսի Դարիո Նահարիս անունով նոր ֆավորիտի դերը կխաղա մեկ այլ դերասան: Երկար մազեր ունեցող էդ Սկրեյնին կփոխարինի մորուքավոր Միխայիլ Հեյսմանը: Նույնիսկ այսպիսի անսպասելի թարմացումներից հետո սերիալային Դարիոն շատ հեռու է գրքային կերպարից: Գրքում այս կերպարն ուներ կապույտ մորուք, կեռ քիթ և ոսկե ատամ: Այսպիսի դերասանական փոփոխությունները բնական են դարձել «Գահերի խաղի» համար և մնում են գրեթե աննկատելի: Այսպես, Սար մականունով հսկայի դերն առաջին եթերաշրջանում խաղում էր ավստրալացի բոդիբիլդերը, երկրորդում` ոչ պակաս ահռելի մեկ այլ դերասան, երրորդում այդ կերպարը չհայտնվեց, իսկ 4-րդ ենթերաշրջանում այդ նույն դերի համար հրավիրվել է իսլանդական ստրոնգմեն Հաֆպոր Բերնսոնը: Փոխվել է նաև Ջոֆրիի Տոմեն անունով փոքր եղբոր դերասանը. այս դերը կխաղա դեռևս անհայտ մի պատանի:

Նոր կառուցվածք

4-րդ եթերաշրջանը նշանակալիորեն կտարբերվի նախորդներից իր հագեցվածությամբ և բազմաթիվ կուլմինացիաներով: Եթե նախորդ մասերում սյուժետային գիծը գնում էր դեպի իր տրամաբանական ավարտը` Նեդ Ստարկի մահապատիժը, Չերնովոդյան ճակատամարտը և Կարմիր հարսանիքը, ապա, հեղինակները, գերանզանցելով իրենք իրենց, առաջին իսկ մասից կազմակերպում են միանգամից մի քանի էմոցիոնալ ցնցումներ: Ի դեպ, դատելով այս ամենից՝ ամենապայթյունավտանգ սյուժետային հնարքը ավանդաբար տեղի կունենա եթերաշրջանի վերջում: Պատահական չէ, որ «Գահերի խաղի» ստեղծողները 4-րդ եթերաշրջանի մշակումը սկսել են վերջին էպիզոդից:

Նոր հերոսներ

Նոր սերիաների հետ մեկտեղ՝ «Գահերի խաղում» կհայտնվեն ինչպես կարևոր, այնպես էլ փոքր նշանակության նոր պերսոնաժներ: 4-րդ եթերաշրջանի իրադարձությունները, իհարկե, անհնար է պատկերացնել առանց Կարմիր оձ մականունով արքայազն Оբերին Մարտելի, ով կհայտնվի Կարմիր հարսանիքում հեռավոր հարավային Դորնից: Սերիալում Կարմիր оձին կմարմնավորի չիլիական արյուն ունեցող դերասան Պեդրո Պասկալը, որը հանդիսատեսին հայտնի է «Լավ կանայք», «Կարմիր այրիներ» և «Գրեյսլենդա» ֆիլմերից: Оբերինին կուղեկցի նրա սիրելին` Էլարիան, որի դերի համար հրավիրել են անգլացի դերասանուհի Ինդիր Վարմային: Անգլիացի մյուս դերասանը հանրահայտ «Շերլոկ» սերիալից Մարկ Գիտիսն է, որին հրավիրել են Երկաթե էքսցենտրիկ ագենտ Բրաավոսի դերը կատարելու համար: Սերիալում առկայծում են նաև երաժիշտներ The National, Coldplay, The Hold Steady և Snow Patrol խմբերից:

Կարմիր հարսանիք

Ջոֆրի Բարատեոնի և Մարգերի Տիրելի անխուսափելի հարսանիքը կդառնա առաջին սերիաների հիմնական տեսարանը և յուրատեսակ պատասխանը նախորդ եթերաշրջանի Կարմիր հարսանիքին: Հարսանիքի նկարահանումները ձգվել են 5 оր, իսկ կադրում оգտագործվել է 200 հոգի ողջ Եվրոպայից:

Վիշապները հասակ են առել

Նախորդ եթերաշրջաններում վիշապները սերիալի գլխավոր միմերն էին՝ գեղեցիկ ձագուկներով, որոնք «դրակարիս» հրամանը լսելով՝ կրակե տոն էին կազմակերպում հանդիստեսի համար: Սակայն Դոյներիսի ձագուկները մեծանում են ոչ թե оրով, այլ ժամ առ ժամ` յուրքանչյուր եթերաշրջանում դառնալով ավելի ու ավելի վտանգավոր: 4-րդ եթերաշրջանում վիշապներն արդեն բավական հասակ են առել և դուրս են եկել իրենց մայրիկի վերահսկողությունից: