23.04.2014 17:22

Վարդան Մինասյանը կգլխավորի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը

Վարդան Մինասյանը կգլխավորի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես երկու տարվա պայմանագիր է ստորագրել ղազախական «Տոբոլ» ակումբի հետ: Մինասյանին ակումբը մարզելու հարցում կօգնի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Այս մասին հայտնում է «Տոբոլ»-ի պաշտոնական կայքը:

Նշենք որ «Տոբոլ»-ը 7 խաղից հետո գրավում է Ղազախստանի ֆուտբոլային առաջնության 10-րդ տեղը: Առաջնությանը մասնակցում է 12 թիմ: