02.11.2012 00:37

Հարավային Կորեայում փիղը խոսել է

Հարավային Կորեայում փիղը խոսել է

Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում ապրող փիղը գիտնականներին զարմացրել է իր լեզվական գիտելիքներով: Կոշիկ անունով ասիական փիղը սովորել է նմանակել իր խնամողների խոսքը՝ արտաբերելով «ողջույն», «նստիր» եւ «լավ» բառերը:

Վիեննայի համալսարանի գիտնականները կարծում են, որ փիղը չի հասկանում իր արտաբերած բառերի իմաստը: Սակայն, ըստ գիտնականների, այն փաստը, որ փիղը կարող է արտաբերել մարդկային խոսքը, շատ կարեւոր է լեզուների պատմության եւ մարդկանց եւ կենդանիների մոտ խոսքի ապարատի էվոլյուցիայի ուսումնասիրման համար: