25.04.2014 17:15

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները` ըստ Forbes-ի վարկանիշի

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները` ըստ Forbes-ի վարկանիշի

Ամենաբարձր վարձատրվող մոդելների լավագույն 5-յակը գլխավորում է ժիզել Բունդհենը: 33-ամյա բրազիլուհին 2012 թվականի հունիսից մինչև 2013 թվականի հունիսը վաստակել է 42 մլն դոլար:

Առաջատարների եռյակում ընդգրկվել են ավստրալացի թոփ-մոդել Միրանդա Կերրը` $7,2 մլն դոլար շահույթով, և ևս մեկ բրազիլուհի Ադրինա Լիման (6 մլն դոլար): Ստորև ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ նորաձևության աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների լավագույն հնգյակին:


Ժիզել Բունդհեն

Շահույթը`42 մլն դոլար

Բունդհենի կոմերցիոն գերակայության գործում ոչ պակաս կարևոր գործոն է մոդելի անհավանական հանրաճանաչությունն իր հայրենիքում: Սպառման բրազիլական շուկան զարգանում է չլսված տեմպերով, և երկրի գլխավոր մոդելը սովորեց այդ ամենից քաղել իր շահաբաժինը: Բունդհենը համագործակցեց կոշիկ արտադրող Grendene ֆիրմայի հետ: Նա ինքն այս ընկերության ակցիաների փաթեթի բաժնետեր է, իսկ ընկերության գնանշումները վերջին 12 ամսվա ընթացքում կրկնապատկվել են: Մյուս հայտնի տեղական բրենդը էկոլոգիապես մաքուր Sejaa կոսմետիկան է: Բունդհենի մյուս պայմանագրերի շարքում են թիթեղների արտադրությամբ զբաղվող Ipanema ընկերություննն՝ Pantene, Oral-B և Sky HDTV բրենդների հետ:

Միրանդա Քերր

Շահույթրը 7,2 մլն դոլար

Ավստրալուհին ցուցադրեց ամենատպավորիչ ցատկը վարկանիշային աղյուսակում` 7-րդ հորիզոնականից բարձրանալով երկրորդ տեղը: Նրա տարեկան եկամուտն աճեց և հասավ ավելի քան $3 միլիոն դոլարի: 30-ամյա մոդել և հոլիվուդյան աստղ Оռլանդո Բլումի կինը 2007 թվականից ընդգրկվել է Victoria’s Secret «հրեշտակների» շարքում: Բացի դրանից, Կերրի գովազդային պորտֆիլոյի մեջ մտնում են Qantas, David Jones և Mango բրենդները; Ինչպես և Բունդհենը, նա ևս փորձում է շահաբաժին ունենալ Հյուսիսային Ամերիկայի սպառման շուկայից; Մոդելը 2009 թվականից Ասիայում զարգացնում է Kora անվանումով մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների սեփական բիզնեսը, իսկ այս տարի պայմանագրեր է կնքել Lipton Tea և Procter & Gamble ընկերությունների հետ;

Ադրիանա Լիմա

Շահույթը`6 մլն դոլար

Բրազիլուհին Victoria’s Secret-ի «հրեշտակների ավազանի» ամենապահանջված մասնակիցներից է: Նա գովազդում է այս բրենդը 2000 թվականից, այսինքն՝ ավելի երկար, քան համաշխարհային

թոփ մոդելներից որևէ մեկը: Մոդելն իր շահույթի մեծ մասն ստանում է շնորհիվ Victoria’s Secret-ի հետ համաձայնության: Աստվածավախ կոթոլիկուհին և սերբ բասկեբոլիստ Մարկո Յարիչի երկու երեխաների մայրը համագործակցում է նաև Miu Miu, Mavi Jeans և Metrocity բրենդների հետ:

Քեյթ Մոս

Շահույթը` 5,7 մլն

Թեև մոդելային բիզնեսի համար պատկռելի տարիքին (39 տարեկան), Մոսը մնում է ամենաճանաչվածը մոդելների գովազդատուների շրջանում: Բրիտանուհին նախկինի պես վաստակում է միլիոնավոր դոլարներ` համագործակցելով Vogue Eyewear ակնոցներ արտադրող ընկերության, Rimmel կոսմետիկայի արտադրությամբ զբաղվողների և իտալական Versace-ի և Liu-Jo-ի իտալացի դիզայներների հետ: 2014 թվականի հունվարին Մոսը նշեց իր ծննդյան 40-ամյակը:

Լյու Վեն

Շահույթը`4,3 մլն դոլար

Առաջին չինացի սուպերմոդելի շահույթը, մոդելային բիզնեսի զարգացման հետ մեկտեղ՝ կտրուկ աճ է գրանցել: Boston Consulting Group-ի կանխատեսմամբ՝ 2020 թվականին չինական շուկայի ծավալը երկու անգամ կաճի և կհասնի ֆանտաստիկ գումարի` 200 մլրդ դոլարի: Լյու Վենը այս ֆոնի վրա առաջին չինուհին է, որ ընտրվել է Victoria’s Secretի կողմից: 25-ամյա մոդելը ունի այնպիսի հովանավորներ, ինչպիսիք են H&M, Hugo Boss, Calvin Klein, Estee Lauder և այլ ընկերություններ: