26.04.2014 14:01

Մ.Մինասյան. Եթե ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել Ռուանդայի ցեղասպանությունից

Մ.Մինասյան. Եթե ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել Ռուանդայի ցեղասպանությունից

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որտեղ ընթեցվել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի (Սերժ Սարգսյանի փեսան է) ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային վայրենության այլ դրսևորումները:

Նշենք սակայն, որ միջազգային հանրության կողմից տրվել է Հոլոքոստի գնահատականը, սակայն Ռուանդայի ցեղասպանությունը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: