28.04.2014 19:54

Ռուսաստանցի պատմաբան. Միֆը, թե ադրբեջանցիները հինավուրց ազգ են, գիտական տեսակետից հիմարություն է

Ռուսաստանցի պատմաբան. Միֆը, թե ադրբեջանցիները հինավուրց ազգ են, գիտական տեսակետից հիմարություն է

Հարևան Ադրբեջանը Թուրքիայի կողմից հովանավորվող մահմեդական հոսանքների արդյունավետ գործունեության արդյունքում բավականին բարդ կացության մեջ է հայտնվել, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Թուրքական ճնշումը նույնիսկ ստիպել է Բաքվի իշխանություններին պաշտոնաթող անել դեպի գյուլենական «Հիզմեթ» շարժումը կողմնորոշված ադրբեջանցի նախարարին: Այդ շարժումը հիմնվում է սունիական իսլամի, այլ ոչ թե Ադրբեջանի համար ավանդական շիիթական իսլամի վրա: Այնտեղ նույնպես ավանդական շիիթական իսլամի համար հիմնական սպառնալիք են դարձել սալաֆիտների և վահաբիթների խմբավորումները: Այս ամենն ընդհանուր առմամբ  լուրջ վտանգ է ներկայացնում Բաքվի իշխանության և հասարակության համար»,- վստահ է պատմաբանը:

Նրա կարծիքով, այդ պատճառով Ադրբեջանում ամեն կերպ ձգտում են չզանազանել ազգությունները, կրոնները` միատարրությունը պահպանելու նպատակով: Այդ ճանապարհին մի ամբողջ առասպելաբանություն է հորինվում, ըստ որի` ադրբեջանցիներն աշխարհի համարյա թե ամենահին ազգն են: Նադեին-Ռաևսկիի կարծիքով, գիտական տեսակետից դա հիմարություն է: «Ինչ արած` երիտասարդ պետությունը, որը նույնիսկ իր անվանումն է իրանցիներից փոխառել, այլ ելք չունի»,- ամփոփել է պատմաբանը: