30.04.2014 13:56

Հայկ Գալստյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» հետ

Հայկ Գալստյանը երկու տարվա պայմանագիր է կնքել «Հոֆենհայմի» հետ

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական «Հոֆենհայմում» 10-օրյա փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ:

Երևանի «Միկայի» դպրոցի սանի պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է երկու տարով, հաղորդում է transfermarkt.de կայքը:

16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբի պատանեկան թիմում: Հաղորդում է ArmFootball.com-ը: