30.04.2014 21:41

Իրանի բնակչության թիվը մեծացել է

Իրանի բնակչության թիվը մեծացել է

Իրանի բնակչությունը կազմում է 77 միլիոն 400 հազար մարդ: Մինչև այս տարեվերջ (Իրանում տարին ավարտվում է մարտի 21-ին) այդ ցուցանիշը կարող է հասնել 77 միլիոն 856 հազարի: Այդ մասին հաղորդել է Իրանի Վիճակագրական կենտրոնը, այսօր փոխանցել է իրանական ISNA լրատվական գործակալությունը:

Ըստ կանխատեսումների՝ մինչև 2016 թ. Իրանի բնակչության թիվը կհասնի 80 միլիոնի:

2011 թ. Իրանում ապրում էր 75 միլիոն 150 հազար մարդ:

Տղամարդիկ կազմում են երկրի բնակչության 51 տոկոսը, կանայք՝ 49 տոկոսը, բնակչության 70 տոկոսը 15-64 տարեկան անձինք են, փոխանցում է Trend-ը: