08.05.2014 12:22

Իրանը ցանկանում է դառնալ ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի ասոցացված անդամ

Իրանը ցանկանում է դառնալ ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի ասոցացված անդամ

Իրանը դիմել է իր երկաթուղային վարչությունը որպես ասոցացված անդամ ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդում ներառելու խնդրանքով: Ինչպես նշվում է  «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հաղորդագրությունում, խնդրագիրը ներկայացրել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման փոխնախարար, ԻԻՀ երկաթուղիների նախագահ Փուր Սեյեդ Ահային` Աստանայում ընթացող ԱՊՀ երկաթուղային տրանսպորտի խորհրդի հերթական նիստում: Նիստի արդյունքում ստագրվել է ամփոփիչ արձանագրություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: