08.05.2014 15:56

Սերգեյ Մարկեդոնով. Ալիևի վարչախմբին սպառնում է ոչ թե «մայդան», այլ` «շուկայի և մզկիթի» զանգվածային ելույթներ

Սերգեյ Մարկեդոնով. Ալիևի վարչախմբին սպառնում է ոչ թե «մայդան», այլ` «շուկայի և մզկիթի» զանգվածային ելույթներ

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կառավարող ավտորիտար վարչախմբին սպառնում է ոչ թե «մայդան»` Կիևի օրինակով, այլ` արմատական իսլամացում, «շուկայի և մզկիթի» զանգվածային ելույթներ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով Ադրբեջանում ուկրաինական սցենարի կրկնման հնարավորությունը:

«Ադրբեջանի կայուն հաղթական ընթացքի մասին իշխանության հայտարարությունները չպետք է անվրդով կյանքի պատրանք ստեղծեն: Մահմեդական Ադրբեջանում պահպանվում է արմատական իսլամի տարածման վտանգը, որը հիմնավորված է ընդդիմության թուլությամբ և մասնատվածությամբ: Եվ այնպիսի տարերային ակցիաները, ինչպիսին էր 2013 թվականի հունվարին Ադրբեջանի Իսմայիլի շրջանում տեղի ունեցած խռովությունը,  դրա լավագույն հաստատումն են», - ամփոփել է Մարկեդոնովը: