08.05.2014 22:24

ԵՄ հանձնակատարը կոչ է անում կանխել ցեղասպանությունը ԿԱՀ-ում

ԵՄ հանձնակատարը կոչ է անում կանխել ցեղասպանությունը ԿԱՀ-ում

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում պետական հեղաշրջումից հետո ծայր առած հակամարտությունը քրիստոնյա և մուսուլման համայնքների միջև վերաճել է միջկրոնական թշնամանքի, որը պետք է կանխել: Այսպիսի կոչով է երկրի իշխանություններին և միջազգային հանրությանը դիմել Բանգի ժամանած՝ հումանիտար օգնության հարցերով եվրահանձնակատար Կրիստալինա Գեորգիևան: Նրա կարծիքով՝ ԿԱՀ-ի վրա գենոցիդի սպառնալիք է կախված:

«Գենոցիդի սպառնալիքն ակնհայտ է, - ասել է Գեորգիևան «Եվրոնյուս» հեռուստատեսությանը տված հարցազրույցում:- Այս ամբողջ ընթացքում մենք տեսել ենք սպանություններ՝ որպես բանդիտիզմի դրսևորում, այլ ոչ թե այլ կրոնների դավանող մարդկանց սպանելու ցանկություն: Բայց եթե այդ բանդիտիզմը հիմա չդադարեցնենք, եթե դա շարունակվի, ապա կհանգեցնի փոքրամասնության ոչնչացմանը, իսկ ԿԱՀ-ն իր երկրում ցեղասպանություն թույլ տվող երկրների սև ցուցակում է»:

Հակամարտության սկզբից ի վեր ԿԱՀ-ում զոհվել է առնվազն 1000 մարդ, ավելի քան մեկ միլիոն մարդ լքել են իրենց բնակավայրերը:

ՄԱԿ-ը պատրաստվում է իր խաղաղապահներին ուղարկել սեպտեմբերից ոչ շուտ: Իսկ առայժմ այստեղ են գտնվում ավելի քան մեկուկես հազար ֆրանսիացի զինվորականներ, որոնք աջակցում են Միջազգային առաքելությանը՝ աֆրիկյան ղեկավարությանն օգնելու երկրում կարգուկանոն հաստատել: Փոխանցում է euronews-ը: