12.05.2014 16:07

Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Whoscored.com. Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում

Whoscored.com-ը կազմել է Գերմանիայի առաջնության 2013/14 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Մ. Տեր Շտեգեն («Բորուսսիա» Մ.), Տ. Յանտչկե («Բորուսսիա» Մ.), Մ. Հումմելս («Բորուսսիա» Դ.), Նալդո («Վոլֆսբուրգ»), Ռ. Ռոդրիգես («Վոլֆսբուրգ»), Ա. Ռոբբեն («Բավարիա»), Հ. Մխիթարյան («Բորուսսիա» Դ.), Դ. Բայեր («Աուգսբուրգ»), Ֆ. Ռիբերի («Բավարիա»), Ռ. Ֆիրմինո («Հոֆենհայմ»), Ռ. Լևանդովսկի («Բորուսսիա» Դ.): Այս մասին հաղորդում է ArmFootball.com-ը: