13.05.2014 10:43

«Գալաթասարայը» պատրաստ է Օզբիլիսի համար 10 մլն եվրո վճարել

«Գալաթասարայը» պատրաստ է Օզբիլիսի համար 10 մլն եվրո վճարել

Ստամբուլի «Գլաթասարայ» ֆուտբոլային ակումբը մտադիր է իր կազմը համալրել՝ ձեռք բերելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլին, տեղեկացնում է gazete5.com-ը:

Ստամբուլում ծնված 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Գալաթասարայը» պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել:

Հայ ֆուտբոլիստը Մոսկվայի «Սպարտակ» է տեղափոխվել Կրասնոդարի «Կուբանից» 2013-ի հուլիսին: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա 28 խաղ է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է 5 գոլի հեղինակ: