13.05.2014 22:18

Նիգերիացի աղջիկների որոնումներին միանում է ԱՄՆ ավիացիան

Նիգերիացի աղջիկների որոնումներին միանում է ԱՄՆ ավիացիան

Ամերիկյան իշխանությունները հաղորդել են, որ Նիգերիայում իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների կողմից առևանգված 200 աշակերտուհիների որոնման նպատակով ուղարկում է հետախուզական ինքնաթիռ: ԱՄՆ-ը նաև նիգերիական կառավարությանը կտրամադրի իր արբանյակների արած լուսանկարները,  հայտնել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Նախօրեին Նիգերիայի կառավարությունը մերժել է «Բոկո Հարամի» առաջարկը՝ առևանգված աշակերտուհիներին իր ձերբակալված գրոհայինների հետ փոխանակելու վերաբերյալ:

Երկուշաբթի խմբավորումը հրապարակել է մի տեսագրություն, որտեղ, ինչպես պնդում են, պատկերված են դպրոցից առևանգված մոտավորապես 130 աշակերտուհիներ:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին «Բոկո Հարամի» իսլամիստները Նիգերիայի հյուսիսային Բոռնո  նահանգի դպրոցներից մեկից առևանգել էին ավելի քան 200 աշակերտուհիների: Փոխանցում է BBC-ն: