14.05.2014 21:25

Նիգերիացի առևանգված աշակերտուհիներից 36-ին ծնողները ճանաչել են տեսագրության մեջ

Նիգերիացի առևանգված աշակերտուհիներից 36-ին ծնողները ճանաչել են տեսագրության մեջ

Նիգերիայում առևանգված աշակերտուհիների ծնողները նրանցից մի քանիսին ճանաչել են իսլամիստների տարածած տեսագրության մեջ: Տեսաերիզում Նիգերիայի հյուսիսային Բոռնո նահանգի ինտերնատներից մեկի 130 աշակերտուհիներ խմբով արտասանում են Ղուրամի սուրահները:

Իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպության առաջնորդը հայտարարել է, թե աղջիկներն իսլամ են ընդունել, սակայն նաև պատրաստակամություն է հայտնել նրանց փոխանակել նիգերիական բանտերում փակված իրենց ընկերների հետ:

Նիգերիայի իշխանությունները պատրաստ են բանակցել «Բոկո Հարամի» գրոհայինների հետ, այդ մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Գուդլակ Ջոնաթանը:

Աղջիկներին որոնելու և «Բոկո Հարամի» հետ հնարավոր բանակցություններ սկսելու նապատակով Աբուջա են ժամանել ամերիկյան փորձագետներ: Բացի այդ՝ ԱՄՆ-ը խոստացել է աշակերտուհիների որոնման նպատակով տրամադրել հետախույզ-ինքնաթիռ, անօդաչու թռչող սարք և արբանյակային լուսանկարներ, փոխանցում է euronews-ը: