15.05.2014 10:41

Բռնության ենթարկված ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը մեկնարկել է հաղթանակով

Բռնության ենթարկված ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը մեկնարկել է հաղթանակով
© Մեդիամաքս

Հայաստանի հավաքականը մեկնարկել է հաղթանակով: Կորեայի հետ մրցավեճում հայ ըմբիշներից հաղթանակ են տոնել Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) ու Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):  

Քանի որ 85 կգ քաշային կարգում Կորեան մարզիկ չի ունեցել, հաղթանակը տրվել է Հրաչ Հովհաննիսյանին: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 5:3 հաշվով:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը». Հայ ըմբիշներն ընդգրկված են B խմբում, որտեղ այսօր մրցելու են նաեւ Ադրբեջանի, Իրանի ու Ֆինլանդիայի թիմերի հետ:

Նշենք, որ Ռաֆայել Ալեքսանյանը օրերս բռնության էր ենթարկվել Շիրակի ոստիկանապետը Վարդան Նադարյանի կողմից՝ ստանալով վերջինից հարված գլխին՝ ատրճանակի կոթով: