05.11.2012 14:52

Մայր Աթոռի հյուրընկալության բաժնի պատասխանատուն ծեծել է Արցախի պաշտպանության բանակի սպային

Մայր Աթոռի հյուրընկալության բաժնի պատասխանատուն ծեծել է Արցախի պաշտպանության բանակի սպային

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալության բաժնի պատասխանատու Սենիկ Մխիթարյանի՝ նույն ինքը` Սամվել աբեղայի նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 8-ին Սենիկ Մխիթարյանը Նոր Նորք վարչական շրջանում գործող «Բելի դոմ» հյուրանոցային համալիրում ծեծի է ենթարկել Արցախի պաշտպանության բանակի սպա, լեյտենանտ Հմայակ Հակոբյանին: Պատճառը եղել է վեճը նեղ ընտանեկան հարցերի շուրջ, որի ժամանակ սպան իրեն պահել է ոչ վայել, ինչն էլ բարկացրել է հոգևորականին, ու նա մի քանի լավ մուշտի է տվել սպային:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս տարվա օգոստոսին Ս. Մխիթարյանը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում ինքնավթարի էր ենթարկվել՝ բախվելով թիվ 83 էլէկտրասյանը:

Նշված դեպքի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել: