16.05.2014 14:40

Հայ ըմբիշները պարտվել են Ադրբեջանին և կպայքարեն 7-8-րդ տեղերի համար

Հայ ըմբիշները պարտվել են Ադրբեջանին և կպայքարեն 7-8-րդ տեղերի համար
© fila-official.com

Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնել է մեկ հաղթանակ ու կրել երկու պարտություն: Հայ ըմբիշները հաղթել են կորեացիներին, ապա զիջել Ադրբեջանի ու Ֆինլանդիայի ընտրանիներին:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», B խմբում Հայաստանի թիմը գրավել է 4-րդ տեղը ու այսօր պայքարելու է Գավաթում 7-8-րդ տեղերի համար:

Եզրափակիչ են դուրս եկել Իրանի ու Ռուսաստանի հավաքականները, որոնք իրենց խմբերում չեն կրել ոչ մի պարտություն:

Նշենք նաև, որ Հայաստանի ընտրանու կազմում է նաև Ռաֆայել Ալեքսանյանը, որը մինչ Թեհրան մեկնելը հարձակման էր ենթարկվել Շիրակի ոստիկանապետի կողմից՝ վերջինս ատրճանակով հարվածել էր Ալեքսանյանի գլխին: