17.05.2014 12:46

Գյումրիում ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները

Գյումրիում ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ տարեկան ժողովը:

Ժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը տեղեկացրել է, որ Գյումրիում ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները: «Այնտեղ արդեն կառուցվել երկու արհեստական և վեց բնական խոտածածկով մարզադաշտեր»,-նշել է Հայրապետյանը և հավելել, որ աշխատանքներ են ընթանում նաև Վանաձորում նոր ակադեմիա բացելու շուրջ:

ՀՀՖ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2013 թվականին կայացած ֆեդերացիայի վերջին ժողովի ժամանակ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ- դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ տեղը, այսօրվա դրությամբ այն 33-րդ տեղում է: «Դա ես լուրջ արդյունք չեմ համարում, քանի որ խնդիր էր դրված դուրս գալ ԱԱ-2014-ի եզրափակիչ փուլ: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի հավաքականը նկատելիորեն առաջադիմել է»,-ասել է Հայրապետյանը և արձանագրել, որ այժմ Հայաստանի ընտրանին նոր մարզիչ ունենի, ում առջև լուրջ խնդիրներ են դրված: