05.11.2012 15:47

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրում

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրում

Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. սեպտեմբեր ամսի դրությամբ կազմում է 104,4 տոկոս` նախորդ տարվա 114 տոկոսի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Այս տարվա հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների կտրվածքով ուսումնասիրությունները դեռեւս չեն ամփոփվել:

Հավելենք, որ այս տարվա հուլիս եւ օգոստոս ամիսների տնտեսական աճի ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 107, 8 եւ 108,0 տոկոս` նախորդ տարվա նույն ամիսներին համապատասխանաբար գրանցված 111,8 եւ 121,0 տոկոսի փոխարեն: