05.11.2012 16:45

Սերժ Սարգսյանը պարտվել է անգամ ներքին հարցումներով

Սերժ Սարգսյանը պարտվել է անգամ ներքին հարցումներով

Բաղրամյան 26-ի մեր աղբյուրների վկայությամբ` վերջերս Սերժ Սարգսյանի ակնհայտ անտրամադիր և հուսահատ կեցվածքը պայմանավորված է իր իսկ պատվերով կատարված` ներքին օգտագործման համար անցկացված սոցհարցման արդյունքներով: Եվ խնդիրը ոչ թե նրա ցածր վարկանիշն է, որին նա հոգեբանորեն պատրաստ է, այլեւ հարցման մեկ այլ ցուցանիշը: Հարցաթերթիկում, մեր տեղեկություններով, հարցման մասնակիցներին առաջարկվել է ընտրություն կատարել հետևյալ զույգերի միջև.

ա/ Ս. Սարգսյան—Լ. Տեր-Պետրոսյան
բ/ Ս. Սարգսյան – Գ. Ծառուկյան
գ/ Ս. Սարգսյան—Ռ. Քոչարյան
Նախագահականում խնդիր էին դրել մոդելավորել հնարավոր մրցակցության տարբերակները: Սարգսյանը, ըստ այդ հարցման արդյունքների, պարտվել է բոլոր երեք զույգերում: Իսկ եթե հաշվի առնենք, որ նրա պոտենցիալ մրցակիցներից առնվազն երկուսը կարող են միավորվել, ապա պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանի վերընտրվելը, նույնիսկ ծավալուն կեղծիքների դեպքում` գործնականում անհնար է: