19.05.2014 20:05

Հայաստանի ազգային հավաքականը ԱՄԷ-ի հետ 3 ընկերական հանդիպում կանցկացնի՝ 10 օրում

Հայաստանի ազգային հավաքականը ԱՄԷ-ի հետ 3 ընկերական հանդիպում կանցկացնի՝ 10 օրում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, մայիսի 27-ի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 3 հանդիպում՝ մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում, ԱՄԷ-ի հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում, Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում՝ Գերմանիայի հավաքականի հետ: