20.05.2014 14:57

Մոնոպոլիաներ, կոռուպցիա, անհավասար դաշտ. Տնտեսական խնդիրները՝ըստ ՀՀԿ-ականի

Մոնոպոլիաներ, կոռուպցիա, անհավասար դաշտ. Տնտեսական խնդիրները՝ըստ ՀՀԿ-ականի

iLur.am-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Գարեգին Նուշիկյանը

-Պարոն Նուշիկյան, Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար հավասար  հնարավորություններ կա՞ն:

-Եւ կան, եւ չկան:  

-Այսի՞նքն:

-Համ կան, համ չկան:

-Ո՞ւմ մեղքն է, որ չկան:

-Մեր:

-Ձեր՝ ո՞ւմ:

-Մեր բոլորիս:

-Որ ի՞նչ ենք անում, կամ՝ ի՞նչ չենք անում:

-Որ անում ենք այն, ինչ անում ենք, եւ չենք անում այն, ինչ չենք անում:  

-Դուք հեռակա կարգով մեղադրում եք իշխանություններին, համ էլ՝ չե՞ք ուզում մեղադրել: 

-Իշխանությունն էլ է ժողովուրդ, ես մեղադրում եմ մեզ, ամեն ինչում մեղավորը մենք ենք, բացասական երեւույթները մենք ենք ներդնում:

-Ո՞ր բացասական երեւույթները կնշեիք, հատկապես՝ տնտեսական ոլորտում:

-Մոնոպոլիաներ, անհավասար դաշտ, կոռուպցիա:

-Ինչպե՞ս կարելի է վերացնել մոնոպոլիաները:

-Մոնոպոլիաները վերացնելու համար պետք է ձեւավորել հավասար դաշտ:   

-Ինչո՞ւ չի ձեւավորվում:

-Կձեւավորվի:

-Բայց արդեն քանի տարի է՝ Սերժ Սարգսյանն իշխանության է, արդեն երկրորդ ժամկետն է ավարտվում, ժամանակը չէ՞ր, որ այդ գործընթացն արդեն ավարտված լիներ:

-Լավ կլիներ, որ ավարտված լիներ, բայց ավարտված չէ: Պետք է հուսալ, որ կավարտվի: