21.05.2014 14:52

Հովիկ Աբրահամյան. Իմ կարծիքով՝ ստվերը 25-30 տոկոս է

Հովիկ Աբրահամյան. Իմ կարծիքով՝ ստվերը 25-30 տոկոս է

ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ընդմիջման ժամանակ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում iLur.am-ի հարցերն ու Աբրահամյանի՝ դրանց տրված պատասխանները:

-Պարոն Աբրահամյան, հայտարարել եք, թե պայքարելու եք ստվերի դեմ: Ինչպե՞ս եք պայքարելու ստվերի դեմ, եթե դրա ծավալները չեք հաշվել  կամ գոնե չեք նշում այդ թիվը: Չե՞ք կարծում, որ դրանից պոպուլիզմի հոտ է գալիս: 

-Հո՞տ: Ձեր հոտառությունը լավն է:

-Հաշվարկե՞լ եք ստվերի ծավալները: Ինչքա՞ն է ստվերը:

-Ստվերը հաշվարկելը շատ դժվար է: Մենք փաստաթղթավորում որ իրականացնենք, ստվերը ակնհայտ կերևա: Դրա համար մենք փաստաթղթավորում ենք ապահովում, հետո ակնհայտ արդեն հարկերը կառաջանան, և մարդիկ կմտնեն հարկային դաշտ: Եթե չկա փաստաթղթավորում, հաշվառում, հնարավոր չէ ասել:

-Ձեր կարծիքով, մոտավոր՝ ինչքա՞ն է:  

-Դե, տարբեր թվեր են, ուրեմն, հնչեցնում՝ 25-30 տոկոս:

-Հայաստանի նման երկրի համար արդյո՞ք դա մեծ թիվ չէ: 

-Ճոխություն է: 

-Դա չի՞ ապացուցում այն պնդումները, որ, իսկապես, Հայաստանում բիզնեսն ու իշխանությունները սերտաճած են իրար: 

-Դե դա, իմ կարծիքով, դրան կանդրադառնանք հետո: Հիմա մենք փորձենք մեր գործն անել, գնահատականներ չտալ, գնահատականներ տալը ձեր իրավունքն է քաղաքական գործիչներին:

-Ձեր գնահատականը ո՞րն է:

-Մենք կփորձենք աշխատենք, արդյունքներ արձանագրվեն, հետո գնահատականներ կտրվի, դուք կտեսնեք, որ այսքան հարկային եկամուտները, ենթադրենք, ավելացել է, և պարզ է, որ ստվերից է եկել: Քանի որ դեռ մենք որևէ մի նոր ներդրում չունենք, այս պահին նոր ինչ-որ աշխատատեղեր չենք ստեղծում, նոր արտադրություններ չկան, բայց մեր գերխնդիրը երկու մասին է, 1-ինը՝ մենք կայունություն պետք է ապահովենք, դուք գիտեք՝ 2014-ի բյուջեն պետք է իրականացնենք ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսային մասով, մենք փոփոխություններն ակնհայտ կիրականացնենք միջնաժամկետ ծրագրում 2015-17 թվականին, և ամեն ինչ անելու ենք այդ ծրագրում, որ հնչեցվել է, փորձենք այս տարիներ ընթացքում իրականություն դարձնենք:

-Դուք այսօր ամբիոնից դեսպանների աշխատանքից դժգոհություն հայտնեցիք, կասե՞ք կոնկրետ անուններ, ումի՞ց եք դժգոհում:

-Ես ասեցի իրենց պարտավորությունների, աշխատանքի գնահատականներից մեկը նաև այն բաղադրիչը պետք է լինի, թե ոնց են աշխատում, այո, ներդրումների առումով պետք է իրենք փորձեն Հայաստանում ներգրավել օտարերկրյա ներդրողների:

-Կոնկրետ անուններ կասե՞ք:

-Դե ինձ ներ եք քաշում ոչ….

-Բայց դուք հնչեցրիք այդ դժգոհությունը ամբիոնից:

-Ես ասում եմ, ես ուզում եմ ասել, որ դեսպանատների աշխատանքը նաև պիտի գնահատվի ներդրումներ ներգրավելու առումով: 

-Դուք շարունակո՞ւմ եք կարծել, թե քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չէ:

-Լավ հիմա դու ինչի՞ եք գնում տենց ….

-Շարունակո՞ւմ եք այդ կարծիքին մնալ:

-Ձե՞ր կարծիքին, թե՞ իմ կարծիքին:

-Ձեր նշած կարծիքին:

-Դե դուք կոնտեքստից կտրած եք խոսում, որը ձեր կողմից նաև շատ անարդար է, բայց որ գործարարությամբ զբաղվելու համար նաև խելք է պետք, էդ դա ընդունենք, ով չի ընդունում …

-Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին ի՞նչ կասեք:

-Ողջունում եմ, որովհետև յուրաքանչյուր հանդիպում ունի դրական և բացասական կողմեր: 

-Միկոյանի արձանի տեղադրման մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Կարծիք չեմ ասի, բայց շուտով հայտնելու եմ: