21.05.2014 18:30

Forbes-ը Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառել է պարտադիր այցելության 9 թանգարանների շարքում:

Forbes-ը Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը ներառել է պարտադիր այցելության 9 թանգարանների շարքում:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում, որը բացվել է 1995-ին` ցեղասպանության 80-ամյակին ընդառաջ: Այն կառուցվել է Ծիծեռնակաբերդի լանջին՝ երկհարկանի շենքը գրեթե ամբողջությամբ գետնի տակ է գտնվում:  Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված են փաստաթղթեր, վավերագրական արժեք ունեցող լուսանկարներ, բազմատեսակ նյութեր, որոնք ներկայացնում են 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Թանգարանն այժ գտնվում է վերականգնման աշխատանքների մեջ: Այցելուների համար այն կվերաբացվի 2015 թ.ապրիլին»,-գրում է պարբերականը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բացի Forbes-ի ցանկում են Հոլոքոսթի իսրայելական թանգարանը, որը ստեղծվել է Համաշխարհային պատերազմից հետո, 1953թ Քնեսեթի որոշմամբ, Ջրային աղետների թանգարանը, որը գտնվում է Ղրիմի Մալորեչենսկոյե գյուղում ու նվիրված է ջրային տարերքի զոհ դարձած նավաստիներին, ձկնորսներին ու ճանապարհորդներին, 1992-ին Կիևում բացված 20-րդ դարի խոշորագույն տեխնածին աղետի՝ Չեռնոբիլի թանգարանը, ԳՈՒԼԱԳ-ի թանգարանը Մոսկվայում, որը բացվել է 2001 թվականին, Խաղաղության հուշահամալիր-թանգարանը Հիրոսիմայում, որը կառուցվել է 1955-ին՝ ի հիշատակ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբահարմանը,

«Տիտանիկ Բելֆասթ»-ն Հյուսիսային Իռլանդիայում, որը լեգենդար նավին նվիրված աշխարհի խոշորագույն թանգարանն է, ինչպես նաև Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում գտնվող Ապարտեիդի թանգարանը: