27.05.2014 12:10

Հայաստան - ԱՄԷ հանդիպումը կցուցադրի «Արմենիա» հեռուստաընկերությունը

Հայաստան - ԱՄԷ հանդիպումը կցուցադրի «Արմենիա» հեռուստաընկերությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ էմիրությունների հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին և կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: