29.05.2014 11:42

Ալժիրին չհաղթելու դեպքում Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 7-8 տեղով կիջնի

Ալժիրին չհաղթելու դեպքում Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 7-8 տեղով կիջնի

Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականն անցակացրեց առաջին մարզումը Կրանս-Մոնտանայում, ուր մեր թիմը ժամանել է երեկ: ԱՄԷ-ի հավաքականի դեմ հիմնական կազմում հանդես եկած ֆուտբոլիստները մարզվեցին ավելի թեթև ծրագրով` անցկացնելով վերականգնողական մարզում: Մնացած ֆուտբոլիստներն անցկացրեցին լիարժեք մարզում:

Հաջորդ մարզումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի այսօր: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ալժիրի հետ հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին:

Ինչպես գրում է football365.am-ը, Ալժիրին չհաղթելու դեպքում Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 7-8 տեղով կիջնի:

Մայիսի 8-ին հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 750 միավորով 33-րդն է: Թվում է, թե ԱՄԷ-ի նկատմամբ տարած հաղթանակը պետք է բարելավի բարելավի մեր դիրքերը, բայց դա այդպես չէ:

4-3 հաշվով հաղթանակից հետո մեր միավորները դարձել են 732: Մայիսի 31-ին մենք մրցելու ենք Մունդիալի մասնակից Ալժիրի ուժեղ հավաքականի հետ: Աֆրիկացիներին հաղթելու դեպքում մեր միավորները կդառնան 731, պարտվելու դեպքում 682, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 698: Հաղթանակի դեպքում մենք հավանաբար կպահպանենք մեր դիրքերը, իսկ ահա պարտության եւ ոչ-ոքիի դեպքում՝ կնահանջենք 7-8 տեղով:

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հունիսի 6-ին, իսկ դա նշանակում է, որ Գերմանիայի հետ խաղի արդյունքը կներառվի արդեն հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակի հաշվարկներում: