29.05.2014 18:54

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ հանդիպմանը

Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ հանդիպմանը
Լուսանկարը՝ Հենրիկ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Մայիսի 29-ին թիմն անցկացրեց մարզում ամբողջ կազմով, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները:

Վաղը նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ:

Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:

ՀՖՖ