31.05.2014 12:46

Հայաստան-Ալժիր հանդիպումը ուղիղ եթերում կցուցադրի «Արմենիան»

Հայաստան-Ալժիր հանդիպումը ուղիղ եթերում կցուցադրի «Արմենիան»

Այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի ԱԱ-2014-ի մասնակից Ալժիրի հավաքականի հետ: 

Նշենք, որ Ալժիրին չհաղթելու դեպքում Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կնահանջի 7-8 հորիզոնականով: Հարկ է ավելացնել, որ Ալժիրը Աֆրիկա մայրցամաքի ուժեղագուն եռյակում է և գրավում է ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում 25-րդ տեղը: Աֆրիկյան թիմերից Ալժրից առաջ են Եգիպտոսը, որը 24-րդն է և Կոտ դ'Իվուարը, որը 21-րդ հորիզոնականում է:

Հավելենք նաև, որ հանդիպումը ուղիղ եթերում ցուցադրելու է «Արմենիա» հ/ը-ն: