02.06.2014 11:32

Վալերի Օսիպյանի եղբոր որդին դանակահարել է իր հետ վիճած քաղաքացուն

Վալերի Օսիպյանի եղբոր որդին դանակահարել է իր հետ վիճած քաղաքացուն

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված  Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը, ով այս պահին վիրահատարանում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է: 

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Օսիպյանը հերքել է այս տեղեկությունը: Հարցին, թե տեղի ունեցածի հետ պաշտոնյայի ազգականն ընդհանրապես կապ չունի՞, Օսիպյանը պատասխանել է. «Ինքը այդ պատմության մեջ կա, բայց ինչ մնում է մարմնական վնասվածք հասցնելուն, ապա ինքը նման բան արած չի լինի, համոզված եմ: Այժմ քննություն է գնում, թող քննությունն էլ պարզի` ովքեր են մեղավորները: Եկեք քննությանը չխանգարենք»: